Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանը հեգնեց. «ՀՀԿ կուսակցության անվան գազի հանձնաժողով»

Փետրվար 07,2014 13:16

«Եթե ՀՀԿ-ն ուզում է գազի խնդրով հանձնաժողով ստեղծել, քավ լիցի, թող ստեղծի, մենք կարող ենք դա ՀՀԿ կուսակցության անվան գազի հանձնաժողով անվանել: Որևէ ամբիցիա չունենք: Կարևորը հանրությանն ու կուսակցություններին հուզող հարցերի պատասխանները հնչեն»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Հարցին` ԲՀԿ-ն իշխանափոխության հարցը դիտարկո՞ւմ է, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Իշխանափոխություն ասելով՝ իշխանափոխություն չի լինում և չի լինելու: Այո, մեր երկիրը կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև, այո, այսպես շարունակել չի կարելի, երկրին անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ: Չորս ուժեր լրջագույն քաղաքական միավորման քայլ են անում, փոքր քայլերով շարժվում ենք առաջ: Կվերածվի՞ սա շատ ավելի լայն խնդիրներ ընդգրկող օրակարգի, եկեք առաջ չընկնենք: Մենք ասում ենք՝ մեր երկրում չպիտի լինի մեկ քաղաքական ուժի քաղաքական մենաշնորհ, ողջ խնդիրները գալիս են դրանից: Բայց մի բան կարող եմ հստակ ասել` հաջորդ քառօրյայում չորս քաղաքական ուժերը հանդես կգան լրջագույն առաջարկով, որի մասին կտեղեկանաք քառօրյային ընդառաջ»»:

Նաիրա Զոհրաբյանը, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, ասաց, որ եթե ժողովուրդը դուրս գա փողոց, ՀՀԿ-ից ամենամեծ կտորը ականջը կմնա:

Նա նաև տեղեկացրեց, որ փետրվարի 15-ին տեղի է ունենալու ԲՀԿ-ի համագումարը, որի ժամանակ հնչելու են շատ հարցերի պատասխաններ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728