Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Խաչատրյան. «Կասկածում եմ այդ 1,5 տոկոսի հաշվարկի իրատեսության վրա». «Չորրորդ իշխանություն»

Փետրվար 07,2014 13:03
Vahagn Khachatryan

Երեկ կառավարության հերթական նիստում, մինչեւ օրակարգային հարցերին անցնելը, վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ վերջերս ԶԼՄ-ների կողմից հրապարակումներ են եղել, որտեղ նշվում էր, որ Մաքսային միությանն անդամակցելը հանգեցնելու է աննախադեպ գնաճի, ինչը, ըստ կառավարության՝ չի համապատասխանում իրականությանը։ Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը շտապեց ջուր լցնել կառավարության ջրաղացին՝ կրկնելով սույնը։ «Հայաստանի Հանրապետության՝ Մաքսային միությանն անդամակցելուց հետո գնաճը երկրում կկազմի առավելագույնը 1.5%», հայտարարեց էկոնոմիկայի նախարարը։

«ՉԻ»-ն նախատեսվող գնաճի մասին փորձեց մեկնաբանություններ ստանալ Հայ ագգային կոնգրեսի անդամ՝ տնտեսագետ Վահագն Խաչատրյանից։ Ի պատասխան մեր հարցադրման՝ տնտեսագետը նշեց. «Եթե անգամ այդ ցուցանիշը առավելագույնը լինելու է 1.5 տոկոս, ապա դա եւս բավականին լուրջ խնդիրներ է առաջացնելու։ Շատերի մեջ տպավորություն կստեղծվի, որ 1,5 տոկոսը փոքր թիվ է, բայց իրականում այն բավականին մեծ թիվ է, եւ մենք կտեսնենք այն գնաճը, որը կար այս տարի։ Իսկ ընդհանուր առմամբ, ես կասկածում եմ այդ 1,5 տոկոսի հաշվարկի իրատեսության վրա։ Թե Մաքսային միությանն անդամակցելուց հետո Հայաստանում ո՞ր ապրանքատեսակների տուրքերը կբարձրանան, ես կարծում եմ, որ դրանք հաշվարկելիս շատ ավելի մեծ թիվ կկազմեն, որովհետեւ Հայաստանի Հանրապետության արտաքին առեւտրի շրջանառության մեջ հաշվեկշիռը Եվրամիությունից ներկրվող ապրանքներինն է: Գումարային առումով հավասար են, բայց այդ հավասար ի մեջ Մաքսային միության անդամ երկրներից հիմնականում մենք Ռուսաստանից ներկրում ենք գազ եւ դա է մեծ տոկոս կազմում։ Մեր առօրյա առաջին անհրաժեշտության ապրանքները մենք ներկրում ենք Եվրամիությունից, կամ երրորդ երկրներից: Իսկ Եվրամիության կամ երրորդ երկրների նկատմամբ կիրառվելու են նոր մաքսատուրքեր, որոնք Հայաստանի Հանրապետության այսօրվա գործող մաքսադրույքներից 3 անգամ ավելի բարձր են: Սրանք պաշտոնական տվյալներ են, որոնք հրապարակվել են: Այս մասին հրապարկել է նաեւ էկոնոմիկայի նախարարությունը: Պետք է մի հանգամանքի վրա էլ ուշադրություն դարձնել։ Մեզ մոտ գնաճը հաշվարկելիս օգտագործվում են 440 ապրանքատեսակների գներ, սակայն մեր առօրյա կենցաղում, եթե հաշվենք, 50 անուն էլ թերեւս չկարողանանք թվարկել։ Կարեւոր է, թե այդ 50-ի նկատմամբ ինչ կկատարվի իրականում Մաքսային միությանն անդամակցելուց հետո, բացի այդ 1,5 տոկոս գնաճից, որը միջինացված թիվ է, եւ մեր տնտեսագիտական վերլուծությունների մեջ բավական լուրջ ցուցանիշ է։ Այսինքն՝ 1,5 տոկոսի փաստը արդեն նշանակում է, որ մեր տնտեսության վրա շատ բացասական ազդեցություն կարող է ունենալ այս պայմաններում Մաքսային միությանն անդամակցությունը:

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728