Լրահոս
Օրվա լրահոսը

Սուքիաս Ավետիսյան. «Կառավարությունը երբեմն հապաղում է». «Հայոց աշխարհ»

Փետրվար 07,2014 12:57

Հատված ՀՀԿ պատգամավոր ՍՈՒՔԻԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հարցազրույցից:

 -Չեն դադարում խոսակցությունները նաեւ գազի կալորիականության շուրջ, թեպետ նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել էր, որ կալորիականությունը համապատասխանում է չափանիշներին: Բայց ինչպես պատգամավորներից մեկը նկատեց. «Հա վառում ես, վառում, ուզում ես տաքանալ, տաքանալ, ու չի ստացվում»:

-Նախ մի բան պիտի հստակ իմանանք, Հայաստանին չի տրվում այնպիսի բարձր կալորիականությամբ գազ, ինչպիսին վաճառվում է Եվրոպային:

   -Այդ դեպքում մեզ տրվող ցածր կալորիականություն ունեցող գազի դիմաց մենք համարժե՞ք ենք վճարում: 

-Իհարկե, սակագնում հաշվի է առնված նաեւ կալորիականության գործակիցը, ու երբ պատգամավորներից մեկը հումոր արեց, թե Մոսկվայում սուրճն ավելի շուտ է եփվում, քան Երեւանում, սա, իրոք, այդպես է: Մենք էլ վճարում ենք հենց այդ քանակի կալորիականության գազի դիմաց:
Հայաստանում կան 4 լաբորատորիաներ, որից միայն մեկն է պատկանում «Գազպրոմին», մյուս երեքը պատկանում են մասնավոր կառույցներին, եւ չեմ կարծում, որ մասնավորը, լինելով ամենաշատ գազ սպառողը, կարող է աչք փակել ու թույլ տալ, որ իր վճարած գումարի դիմաց իրեն տրվի ոչ համարժեք կալորիականության գազ: Ավելին՝ դեռ չի եղել մի ընկերություն, որը բողոքի, թե ներկրվող գազի կալորիականությունը չի համապատասխանում համաձայնագրով նախատեսված որակին

   -Կասկածները շարունակում են պտտվել նաեւ «Որոտան կասկադի» շուրջ. ինչո՞ւ վաճառվեց բարձր արդյունավետությամբ գործող ռազմավարական նշանակության կառույցը:
-Կառավարությունը հստակ տեղեկացրեց, որ 40 տարվա կառույցը ուներ վերազինման անհրաժեշտություն, իսկ պետությունը չունի անհրաժեշտ միջոցներ այն իրականացնելու համար։ Ուրեմն կա՛մ պետք է վարկ վերցներ, կա՛մ գտներ ներդրում անող համապատասխան կազմակերպություն, որն էլ արվեց:
Գիտեք, ընդդիմությանը հաճախ թվում է, թե իրենք շատ ավելին գիտեն, շատ ավելի են հասկանում, քան այն մարդիկ, որոնք ղեկավարում են տվյալ ոլորտը: Ու գիտե՞ք, թե ինչն է տարօրինակ՝ ընդդիմադիրներին ոչ թե հետաքրքրում է գործարքի տնտեսական արդյունավետությունը, այլ ձեւը, անվերջ խոսում են, թե ինչո՞ւ գործարքը կատարելիս շրջանցվեց խորհրդարանը:
Բայց եթե անգամ կառավարությունն այն բերեր խորհրդարան, ընդդիմությունն էլ հակադրվելով մի քանի օր դեմ խոսեր, միեւնույն է, ԱԺ մեծամասնության քվեով այս գործարքը հաստատվելու էր, չէ՞ որ կառավարությունն ու խորհրդարանական մեծամասնությունը մի թիմ են ու նման ծրագրերի իրականացումը համատեղ են որոշում: Սա ընդդիմությունը չի՞ հասկանում, թե՞ ընդամենը միջոց է շահարկելու:
Այլ բան է, որ կառավարությունը երբեմն հապաղում է, առաջինը ինքը չի հստակ ներկայացնում նման խնդիրները՝ այդ կերպ թույլ չտալով նման շահարկումների ու մեկնաբանությունների:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728