Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բա ո՞ւմ մեղադրեն, եթե ոչ նախագահին. «Չորրորդ իշխանություն»

Փետրվար 07,2014 12:38

ՀՀ Սահմանադրության 49-րդ հոդվածում սեւով սպիտակի վրա գրված է, որ «Հանրապետության նախագահը հետեւում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բնականոն գործունեությունը»։

Հայաստանում, իհարկե, այս առումով փոքր-ինչ ծիծաղելի իրավիճակ է, որովհետեւ այնպես է ստացվել, որ նախագահը Սերժ Սարգսյանն է։ Ընդ որում՝ նա ակնհայտորեն չի կարդացել Սահմանադրության 49-րդ հոդվածը։ Եթե կարդացած լիներ՝ բողոքի ցույցի մասնակիցներին չէր ասի «եթե ես եմ նախագահը, ուրեմն պիտի մեղադրե՞ք»։ Բա ո՞ւմ մեղադրեն։

Ասվածը միայն կոնկրետ այդ միջադեպին չի վերաբերում։ Սերժ Սարգսյանն ըստ երեւույթին չի հասկանում նաեւ, որ պատասխանատու է բնակչության սոցիալական վիճակի համար, եւ եթե, օրինակ, որոշում է ընդունում Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու մասին, ու նախապես հայտնի է, որ դրա հետեւանքով բազմաթիվ ապրանքներ թանկանալու են (այսինքն՝ մարդկանց վիճակը վատանալու է), ուրեմն՝ դա կոնկրետ իր մեղքն է: Նրան երեւի թվում է, որ եթե, օրինակ, դեղերը թանկանում են, մեղավոր դեղի վրա գնապիտակ կպցնողն է:

Բայց մարդիկ կան, ովքեր հասկանում են, որ Մաքսային միությանն անդամակցելուց հետո Հայաստանում կյանքը կտրուկ թանկանալու է, որովհետեւ ապրանքատեսակների 60 տոկոսի համար մաքսատուրքերը բարձրանալու են։ Ու հիմա Ռուսաստանի հետ բանակցում են՝ 850 ապրանքների «մոմենտով», պարզ ասած՝ խնդրում են, որ 850 ապրանքատեսակների դեպքում Հայաստանի համար բացառություն արվի։ Ռուսները գուցեեւ մեկ-երկու բացառություն անեն, բայց հիմնականում, հասկանալի է, մերժելու են Հայաստանի խնդրանքը։ Այդ դեպքում հարց է ծագում՝ ի՞նչ կարիք կար ինքնակամ մտնել մի կազմակերպություն, եթե հետո պիտի խնդրեինք մեզ հետ մի քիչ  «մեղմ վարվել»: Ոչ կմտնեինք, ոչ էլ ստիպված կլինեինք խնդրել:

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728