Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ում միանշանակ չեն ընկալում Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը

Փետրվար 07,2014 12:34

ՀՅԴ-ն կմասնակցի՞ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին`այսօր խորհրդարանական ճեպազրույցներում լրագրողներից մեկը հարց ուղղեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին: Պատասխանը հետեւյալն էր. «Նախ պետք է հասկանանք, ի՞նչ հանրահավաք է, ի՞նչ հարցեր են բարձրացվելու, պետք է հասկանանք, որ այնպես չլինի, որ կարծիքները ու հայտարարությունները իրար կտրուկ հակասեն: Այնպես չլինի, որ հանկարծ նոր մոդելներ առաջարկեն ու ժողովրդին գցեն թյուրիմացության մեջ ու պարզվի, որ այն, ինչ արել են ոչ իշխանական քաղաքական խմբակցությունները միմյանց հետ համաձայնության գալու և օրակարգ առաջադրելու ճանապարհին, ուրեմն սիրողական մակարդակով արված բաներ էին»:

Բանախոսը նկատեց, որ երբեմն որոշ հայտարարություններ են հնչում, որոնք կարող են խանգարել չորս ոչ իշխանական քաղաքական ուժերի արած աշխատանքին: «Ամենամեծ արվեստը համաձայնությունների գալու արվեստն է: Եղել է, որ ինչ որ արդյունքի ենք հասել, մեկ էլ դրսից ասել են՝ որ դա իրենց հայտարարության հետ կապ չունի, ու ամեն ինչ ձախողվել է: Չորս ոչ իշխանական քաղաքական խմբակցությունները ունեն օրակարգ, հարցեր, որոնց կյանքի կոչելու ուղղությամբ առաջ են շարժվում: Կստացվի՞, կհաջողե՞նք`Հայաստանը կտեսնի արդյունքները: Ոչ` ուրեմն կմնանք նույն տեղում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728