Լրահոս
Օրվա լրահոսը

80 երեխա ավելի պակաս է մահացել, քան նախորդ տարիներին

Փետրվար 07,2014 12:33

Մայրական եւ մանկական մահացությունների ցուցանիշը մեր երկրում  վերջին մեկ տարում կտրուկ նվազել է: Առաջին անգամ 1000 ծնունդի հաշվարկով մանկական մահացությունը գրանցվել է 10 պրոմիլեից ներքեւ, ինչը առողջապահության նախարարության մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանի հավաստմամբ՝ Հայաստանի նման երկրի համար բավականին լավ ցուցանիշ է: Չնայած, որ Եվրոպական երկրների չափանիշներով, այդ ցուցանիշները դեռեւս նվազելու տեղ ունեն:

Ծննդօգնության հավաստագրերի տեղայնացումից հետո էլ, երբ որոշվեց, որ մարզերի ծննդկանները պետք է հենց  մարզերում  ծննդաբերեն՝  ֆինանսական միջոցները տվյալ բուժհիմնարկներում պահելու համար, տիկին Սարիբեկյանի տվյալներով՝ մարզերի ծննդկանների հոսքը դեպի մայրաքաղաք 25%-ով նվազել է:

Շուրջ 30 %-ով էլ նվազել է նաեւ հիվանդանոցային եւ տնային պայմաններում մահացած երեխաներ թիվը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728