Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳՆ-ն՝ դպրոցներում և մանկապարտեզներում ճնշումների մասին

Փետրվար 07,2014 12:26

«Դեմ եմ» նախաձեռնության անդամները բազմիցս հայտարարել են,  որ համատարած ճնշումներ են իրականացվում ՀՀ հանրակրթական դպրոցներում և մանկապարտեզներում` աշխատակիցներին պարտադրում են ընտրել կենսաթոշակային ֆոնդեր, թեև օրենքով դրա իրավունքը չկա:

Երեկ էլ «Դեմ եմ» նախաձեռնության կազմակերպած «Իրավունքի նվաճման» երթը մեկնարկեց ԿԳՆ-ի շենքի մոտից, ու նախաձեռնության անդամ Դավիթ Խաժակյանը պարզաբանեց. «Պատահական չէ, որ ընդդեմ պարտադիր կենսաթոշակային համակարգի երթը այսօր սկսում ենք ԿԳ նախարարության շենքի մոտից: Պատճառն այն է, որ դպրոցներում և մանկապարտեզներում տոտալ ճնշումներ են իրականացվում աշխատակիցների նկատմամբ, որոնց պարտադրում են ընտրել կենսաթոշակային ֆոնդերը, թեև օրենքը կասեցված է և դրա իրավունքը չկա: Ուստի մեր ուղերձը ուղղված է նաև ԿԳՆ-ին»:

Aravot.am-ը գրավոր հարցում ուղարկեց ԿԳ նախարարություն՝ արդյոք նախարարությունում տեղյա՞կ են ճնշումների մասին: ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը գրավոր պատասխանեց. «Ի պատասխան «Առավոտ» օրաթերթի 2014 թվականի փետրվարի 3-ի Ձեր հարցման՝ պարզաբանում ենք, որ «Կուտակային կենսաթոշակի մասին» ՀՀ օրենքի առնչությամբ ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններին և նախադպրոցական ուսումնական հաստատություններին որևէ բանավոր կամ գրավոր ցուցում չի տրվել: Հավելենք, որ նախարարության ուսումնական հաստատությունները համայնքային ենթակայության են և ՀՀ օրենսդրության համաձայն՝ հաստատությունների ընդհանուր կառավարումը, նրանց բնականոն գործունեության ապահովումը, ֆինանսավորումը վերապահված է տեղական ինքնակառավարման մարմիններին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728