Լրահոս
Օրվա լրահոսը

Մրցակցության, թե՞ մենաշնորհ. Ինչո՞ւ են ավիաընկերությունները խուսափում հայկական «բաց երկնքից». «Մեդիալաբ»

Փետրվար 07,2014 12:19

 

Ինչո՞ւ են ավիաընկերությունները խուսափում հայկական ավիաշուկայից, այս խնդրի շուրջ  «Մեդիալաբը» զրուցեց Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանի հետ:

Պարոն Մովսիսյան, ոլորտի ազատականացման մասին հայտարարելուց հետո քանի՞ ընկերություն է ցանկություն հայտնել գործունեություն ծավալել դաշտում:

-Միայն «Էյր Արմենիա» ընկերությունն է լրացուցիչ մտել շուկա, նոր այլ ընկերություններ ցանկություն չեն հայտնել:

Ինչո՞ւ ավիաընկերությունների հետաքրքրությունը մեծ չէ հայկական շուկայի նկատմամբ, ըստ ձեզ՝ ինչո՞վ է դա պայմանավորված:

-Դե մենք բանակցություններ իրականացնում ենք, որպեսզի ավիաընկերությունները մտնեն հայկական շուկա: Բայց իրենք դեռևս մի փոքր վերապահումով են վերաբերվում դրան: Հայկական շուկան արդեն բավական զարգացած շուկա է: Մեր պահանջն է, որ էլ ավելի լավացնենք վիճակը, բայց ինքն արդեն կայացած շուկա է, և մրցակցությունը կարող է մեծ լինել:

Իսկ գուցե ավիաընկերությունները նախկինում եղած մենաշնորհների պատճառո՞վ են խոսափում հայկական ավիաշուկայից, զգուշանում են, նման տեղեկություններ չունե՞ք:

-Չէ, հակառակը, խնդիրը նրանում է, որ շատ ավիաընկերություններ, եթե մենաշնորհային իրավունքով մտնեին շուկա, հաճույքով կմտնեին: Երբ որ մրցակցային է, արդեն իրենք մտածում են, որ պետք է իրենց միջոցներով կարողանան կայանալ, մենաշնորհային ռեսուրսները չեն կարող օգտագործել: Պատճառն, իհարկե, մրցակցությունն է:

Իսկ միգուցե բիզնես գրավչության խնդի՞ր կա, միգուցե հայկական ավիափոխադրումների ոլորտը հետաքրքի՞ր չէ միջազգային ավիաընկերությունների համար:

-Դա ուղևորափոխադրումների ծառայություն մատուցել է համարվում: Քանի որ իրենք կոնկրետ իրենց բիզնեսում են ներդրումներ իրականացնելու, լրացուցիչ ներդրումներ, որպեսզի կարողանան հայկական շուկան էլ սպասարկել, չեմ կարծում, որ գրավչության հարց կա: Իհարկե, դա լրացուցիչ ծախսեր է ենթադրում, բիզնես գրավչությունն էլ կապված է զուտ մրցակցության հետ: Այսինքն՝ օդանավակայան, ավիացիոն այլ ծառայություններ, այդ բոլորը լիարժեք բավարարում են ամենաբծախնդիր քննադատությանը: Իրենք կարող են շատ լավ սպասարկում իրականացնել: Այստեղ պարզապես հետևյալ խնդիրներն են՝ շուկա մտնելը, այդ ուղղությամբ գնահատել, թե ո՞վ է իրենց մրցակիցը, այդ մրցակցի հետ կարո՞ղ են մրցակցել, կարո՞ղ են ավելի լավ ծառայություն մատուցել, քան մրցակիցը և այլն:

Մարի Ներսեսյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728