Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԵԿ-ը ՌԴ միգրացիոն նոր օրենքի շուրջ քննարկում է կազմակերպում

Փետրվար 07,2014 12:13

ՕԵԿ-ը վաղը շահագրգիռ անձանց հետ կազմակերպելու է քննարկումներ, որպեսզի որոշումներ կայացվեն միգրացիայի հետ կապված ՌԴ նոր օրենքի շուրջ, ինչը, ըստ էության մեծ խոչընդոտ է դարձել ՌԴ արտագնա աշխատանքի մեկնող հայերի համար: Այսօր այդ մասին խորհրդարանական ճեպազրույցներում հայտարարեցին ՕԵԿ-ական պատգամավորներ Հովհաննես Մարգարյանն ու Մհեր Շահգելդյանը:

Բանախոսները տեղեկացրեցին, որ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը նաեւ գրությամբ դիմել է ՌԴ իր գործընկերոջը`Պատրուշեւին` խնդրի վերաբերյալ քննարկումներ անցկացնելու եւ որոշումներ կայացնելու համար:

Հիշեցնենք, որ մայիսին Հայաստանը վերջնական որոշում է կայացնելու Մաքսային միությանն անդամակցության վերաբերյալ: Դրական որոշման դեպքում, մաքսային ընդհանուր տարածքում սույն օրենքով նախատեսված սահմանափակումները չպետք է գործեն, քանի որ նախատեսված է ազատ տեղաշարժ: Լրագրողների սույն դիտարկմանը պատգամավորներն ասացին, որ վաղը նախատեսված քննարկմանը նաեւ այդ հարցերին անդրադարձ կլինի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Նոր օրենք պետք չի…հատկապես Ռուսաստանի օգնությամբ: Հայաստանի Սահմանադրությունն ու այլ օրենքները հարգել է պետք, որ մարդիկ չարտագաղթեն…. Էնքան հեշտ է…. Արեք էլի…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728