«Ամբողջ հայ ժողովուրդն է Կարմիր գրքում, ինչ են խոսում Մագիլի քարանձավում Կարմիր գրքի կենդանիների մասին»,- այսօր «Տեսակետ ակումբում բավականին վրդովված ասաց Մագիլի քարանձավը շահագործել պատրաստվող ընկերության ներկայացուցիչ Սմբատ Դավթյանը:
Նրա պնդմամբ՝ այն, որ բնապահպանները վստահեցնում են, թե Մագիլի քարանձավում անթույլատրելի է նման ծրագիր իրականացնել՝ քարանձավը շահագործել, Մագիլի քարանձավը հնարավոր է շահագործել այնպես, որ Կարմիր գրքում գրանցված չղջիկներին որեւէ վտանգ չսպառնա եւ նույնիսկ հնարավոր կլինի 10 աշխատատեղ բացել:
Պարոն Դավթյանը վստահեցնում է, որ դեռ 2011թ. բնապահպանության եւ մշակույթի նախարարությունները այս ծրագրին տվել են դրական եզրակացություն:
Իսկ թե ինչու է նախարարությունը այժմ վստահեցնում եւ պնդում, թե ծրագրին դրական եզրակացություն չի տվել, պարոն Դավթյանը դժվարացավ պատասխանել:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ առաջիկայում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ