Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքացի Շաբոյան, ինչո՞ւ եք խախտել Հայաստանի գերագույն իրավական մարմնի օրենքը». «Իրատես de facto»

Փետրվար 07,2014 11:46

Հատված ԱՐՏԱԿ ՇԱԲՈՅԱՆԻ (ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ) հարցազրույցից:

Մուծե՞լ եք կուտակայինը։

– Այո։

Քաղաքացի Շաբոյան, ինչո՞ւ եք խախտել Հայաստանի գերագույն իրավական մարմնի օրենքը, չէ՞ որ ՍԴն կասեցրել է օրենքի կիրարկումը։

– Ոչ թե քաղաքացի Շաբոյանն է մուծել՝ անձամբ, այլ մեր հաշվապահությունն ընդհանուր կարգով գանձել է այդ գումարները։ Իսկ օրենքը, ինչպես նշեց սոցապնախարարը, ուժի մեջ է մտել հունվարի մեկից։ Պարոն Սահակյան (դիմեց ՀՀԿ ֆրակցիայի քարտուղար Հովհաննես Սահակյանին ՏՄՊՊՀ նախագահը), էս ի՞նչ բան է, օրինախախտ էլ դառա Մի՛ ասա, մի՛ ասա, Արտակ ջան, հիմա էլ կգնակգրի, թե Սահակյանը «սարքել» էր Շաբոյանի գլխին»,- բարեկամական խորհուրդ տվեց ՏՄՊՊՀ յուր կուսակից գործընկերոջը ֆրակցիայի քարտուղարը):

Քաղաքացի Շաբոյան, ինչո՞ւ չեք սպասել մարտի 28-ին, երբ ՍԴն վերջնական որոշում կկայացներ։

– Օրենքն ընդունված է, օրենքն ուժի մեջ է, մեր աշխատակազմն իրականացնում է իր գործառույթները։ Դա մեր հիմնարկում միասնական է իրականացվում։ Դա միայն ինձնով չի պայմանավորված։

Բա էդ մուծումները չե՞ն ազդել Ձեր ֆինանսական վիճակի վրա, Դուք չե՞ք աղքատացել դրանից հետո։

– Դրանք արդեն անձնական խնդիրներ են, ես մեկնաբանություններ չեմ տալիս։

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728