Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լեւոն Մարտիրոսյանը՝ կուտակայինի մասին. « Ես «կողմ» եմ քվեարկել, բայց ես իմ վերապահումներն արել եմ ՀՀ կառավարությանը». «Ժողովուրդ»

Փետրվար 07,2014 11:40

Հատված Միացյալ ազատական ազգային կուսակցության (ՄԻԱԿ) եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Լեւոն Մարտիրոսյանի հարցազրույցից:

Մեր տեղեկություններով՝ Դուք եւս դժգոհ եք պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգից ու անգամ այդ մասին բարձրաձայնել եք ՀՀԿ խմբակցությունում՝ չնայած նրան, որ Ձեզ արգելել են դրա մասին բարձրաձայնել։ Իսկապե՞ս Դուք եւս դեմ եք համակարգին։

– Ես բարեփոխումից դժգոհ չեմ, սա ընդհանուր առմամբ լավ գաղափար է եւ կարեւոր է մեր երկրի համար։ Ես «կողմ» եմ քվեարկել, բայց ես իմ վերապահումներն արել եմ ՀՀ կառավարությանը, որովհետեւ այս բարեփոխման հետ կապված PR-ը կատարվում է, մեղմ ասած, վատ, եթե չասեմ՝ շատ վատ։ Ու ես այդ ամենի մասին բարձրաձայնել եմ ՀՀ կառավարությանը։ Ու կարծեք թե կառավարությունը դրա հետ համաձայն է. պատճառաբանվում է, թե քանի որ բարեփոխումը նոր է, մենք նոր ենք մտնում իրականացման փուլ, կան որոշակի խնդիրներ, որոնք նախատեսված չեն եղել։ Կառավարությունը խոստանում է, որ ակտիվացնելու է միջոցառումների ծրագիրը, տեղեկացվածությունը, մարդկանց իրազեկումը։

Պարոն Մարտիրոսյան, եթե Դուք նման մտահոգություններ եւ վերապահումներ ունեիք, ինչո՞ւ համակարգին «կողմ» քվեարկեցիք։ Ի վերջո, այդքան քննադատություններ հնչեցին՝ կապված համակարգի անկատարության հետ, ԱԺ ընդդիմադիր ուժերը նշեցին, թե ինչ վտանգների առաջ ենք կանգնելու։ Ինչո՞ւ ականջալուր չեղաք այդ ամենին։

– Ես բարեփոխմանն եմ կողմ, այս բարեփոխմանը կողմ եմ… բոլոր ռիսկերով հանդերձ, որովհետեւ բարեփոխումն ինքը երկարաժամկետ աշխատանք է պարունակում։ Սրա արդյունքները մենք տեսնելու ենք ամենաշուտը 23 տարի հետո։ Եթե, իհարկե, այդ ընթացքում կենսաթոշակային տարիքը չփոխվի, չբարձրացվի, չգիտեմ ինչ-որ այլ փոփոխություն տեղի չունենա։ Երկարաժամկետ բարեփոխում է, բայց նմանատիպ բարեփոխումները միշտ էլ ռիսկային են, եւ դա ոչ միայն Հայաստանում է այդպես, այլ ամբողջ աշխարհում։ Դա չի նշանակում, որ բարեփոխում պետք չէ անել կամ դա այսօրվա ներքաղաքական շահարկումների առիթ դարձնել ու դրանից դիվիդենտներ քաղել։ Բայց որ կան խնդիրներ՝ բարեփոխումն իրականացնելու հետ կապված՝ իրազեկելու, տեղեկացնելու, որ մարդկանց դուր չի գալիս, որ իրենցից ավել գումար պետք է պահվի, այն էլ պարտադիր կարգով, դա հասկանալի է։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728