Հատված ՌԴ գլոբալացման եւ սոցիալական շարժումների ինստիտուտի տնտեսական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Վասիլի Կոլտաշովի հարցազրույցից:
– Պարոն Կոլտաշով, Ռուսաստանի տնտեսությունն այս օրերին աչքի չի ընկնում ստաբիլ աճով։ Այդ դեպքում, ըստ ձեզ, ինչքանո՞վ է նպատակահարմար, որ Հայաստանի նման փոքր երկիրը Ռուսաստանի հետ միասին մտնի ընդհանուր տնտեսական տարածք։
– Ռուս նախարարները մեկ տարուց ավել է փորձում են չընդունել, որ տնտեսությունը եւ առեւտուրը լուրջ խնդիրների առաջ են կանգնած։ Անշարժ գույքի շուկայում, պատկերավոր ասած, մեծ փուչիկ է փչված՝ հիմնականում Մոսկվայում, որտեղ անշարժ գույքի գները ահավոր աճել են՝ 7-10 տոկոս, այն դեպքում, երբ պահանջարկը իջնել է։ Մայրաքաղաքային շուկան մեռել է։ Մեքենաների պահանջարկը անցած տարում իջել է 5-10 տոկոսով, բնակարանների վաճառքի վիճակագրություն չկա, բայց պարզ է, որ շուկան կանգնած է, առեւտուր չի լինում, եւ սա այն դեպքում, երբ Ռուսաստանում անշարժ գույքն էժանացել է։
Այս խնդիրների պատճառը բոլորովին էլ միջազգային շուկայում նավթի գնի նվազումը չէ։ Սրա հիմքում ներքին խնդիրներն են։ Բանն այն է, որ ռուսական տնտեսության աճը վերջին տարիներին ձեւավորվել է վարկ տրամադրելու շնորհիվ, իսկ բնակչությունը ձեռք է բերել բավական մեծ վարկեր բարձր տոկոսներով՝ 12-30: Բարձր տոկոսադրույքները հանգեցրին նրան, որ մարդիկ հիմա ֆինանսական խնդիրներ ունեն։
Կարդացեք նաև
Ռուս շուկայագետները փաստում են, որ 2013թ. դեկտեմբերին՝ նախաամանորյա շրջանում, ռուսները սկսել էին ակտիվ տնտեսել սննդի վրա, ինչը չեն արել նույնիսկ 2008 թվականի համաշխարհային տնտեսական ճգնաժամի ընթացքում։
Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին, ես կարծում եմ՝ վերջինս, ինչպես նաեւ Ռուսաստանը ինտեգրացիայից բացի ուրիշ տարբերակ չունեն։ 2013 թվականին ՄՄ-ն բախվել է ճգնաժամի հետ։ Ճիշտ է, ինտեգրացիա կա, բայց շահույթը մինիմալ է, դրանք մեծ չեն։ Այսինքն, ապրանքային փոխանակման համար միջոցներ ստեղծվում են, բայց կոլեկտիվ զարգացման համար միջոցներ չեն ստեղծվում, քանի որ չկա մշակված անհրաժեշտ տնտեսական քաղաքականություն, որպեսզի այդ հնարավորությունները իրականացվեն։
Թագուհի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում