Յունիբանկի Վարչության նախագահ Վարդան Աթայանի հարցազրույցը սպառողական վարկավորման և վարկառուի գնահատման սկորինգային մոդելների առանձնահատկությունների մասին:
– Յունիբանկը սպառողական վարկավորման շուկայի առաջատարներից է: Կբացատրե՞ք թե ինչ մեթոդներով եք գնահատում վարկառուին և ընդունում վարկի տրամադրման վերաբերյալ որոշումը:
-Վարկավորման ժամանակակից գործընթացն առանձնանում է որոշման կայացման արագությամբ: Այսօր հաճախորդը իր հայտի վերաբերյալ պատասխանը պահանջում է միանգամից, այլ ոչ թե մեկ կամ երկու ժամ հետո: Եվ, եթե բանկը ցանկանում է հաջողության հասնել, ապա պետք է հաշվի նստի իր հաճախորդի կարծիքի հետ: Բանկային մասնագետի` անդերրայթերի կողմից վարկային հայտի դիտարկումը և նրա հնարավոր սուբյեկտիվ մոտեցումը Յունիբանկի համար արդեն անցած փուլ է: Այսօր վարկառուի վարկունակության գնահատականը տրվում է ավտոմատացված սկորինգային համակարգի կողմից: Յունիբանկում գործարկել ենք CRM-համակարգերի ոլորտում համաշխարհային առաջատար` ամերիկյան Salesforce ընկերության կառավարման համակարգը: Սկորինգային մոդելի ալգորիթմում ներառված են հաճախորդի նկատմամբ մեր պահանջները, ստուգման կարգն ու մերժման հնարավոր պատճառները: Այդպիսով, համակարգը կառուցում է հաճախորդի նկարագիրը և հնարավորություն է տալիս վարկի հաստատման վերաբերյալ որոշումը կայացնել ընդամենը մեկ րոպեում: Միայն դեկտեմբեր ամսին մեր CRM-համակարգը սպասարկել է օրական ավելի քան 2 000 հայտ:
– CRM-համակարգի ներդրումը բավականին ծախսատար նախագիծ է: Ինչպե՞ս եք Դուք գնահատում տեղեկատվական տեխնոլոգիաների դերը բիզնեսում: Որքանով է դա արդարացված:
Կարդացեք նաև
Իմ կարծիքով բիզնես գործընթացների ավտոմատացման անհրաժեշտությունն ակնհայտ է: Իհարկե, բոլոր մեծ նախագծերի իրականացումը, լինի դա սեփական պրոցեսինգային կենտրոն թե Salesforce համակարգ, պահանջում է զգալի ռեսուրսներ և ներդրումներ: Բայց այսօր բանկային սպասարկումը և ռիսկերի կառավարումն առանց նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների անարդյունավետ է: Հատկապես դա վերաբերում է բանկային մանրածախ բիզնեսին: Ո ՞ րն է սկորինգային համակարգի ավտոմատացման իմաստը: Իհարկե` արդյունավետության բարձրացումը: Համակարգը պետք է թույլ տա բանկին տրամադրելու որքան հնարավոր է շատ վարկեր` միաժամանակ նվազագույնին հասցնելով “վատ” վարկերի քանակը: Նայեք մեր ցուցանիշներին. Յունիբանկը ֆիզիկական անձանց վարկավորման պորտֆելով հայաստանյան բանկերի առաջին հնգյակում է: Այն գերազանցել է 50 մլրդ դրամը, իսկ ժամկետանց վարկերի մասնաբաժինը չի գերազանցում 0,75%:
Մենք չենք պահանջում փաստաթղթերի մեծ փաթեթ կամ գրավ: Սպառողական վարկի համար բավարար է բանկ ներկայացնել անձնագիր և սոցիալական քարտ: Վարկային հայտը կարելի է լրացնել անգամ օնլայն, առանց բանկ այցելելու: Հենց սա էլ այն հարմարավետ և արագ բանկային սպասարկումն է, որին ձգտում են և’ մեր հաճախորդները, և’ մենք:
-Այսինքն բանկերը հետզհետե հրաժարվում են կոնսերվատիվ քաղաքականությունից, որը մեծամասամբ ենթադրում է փաստաթղթային քաշքշուկներ և վարկավորում գրավի դիմաց:
– Մենք նման որոշում կայացրեցինք ոչ մեկ օրում: Եթե բանկը որոշում է զարգանալ մանրածախ բիզնեսի ուղղությամբ և իրականացնել մասսայական վարկավորում, ապա պետք է ձերբազատվել ավելորդ կոնսերվատիզմից: Այո, մենք այսօր սպառողական վարկավորում իրականացնում ենք հաճախորդի վարկային պատմության հիման վրա: Այդ իսկ պատճառով, մեր բնակչությունը պետք է ամենայն պատասխանատվությամբ վերաբերի իր վարկային պարտավորություններին և խուսափի բացասական վարկային պատմության ձևավորումից: Այն արագ և հեշտ փոփոխման ենթակա չէ: Այսօր հաճախորդի համար ավելի շահավետ է վերադարձնել վարկը առանց ուշացումների և ձևավորել դրական վարկային պատմություն: Այդ դեպքում շատ արագ և հեշտ կարելի է ստանալ ևս մեկ վարկ:
– Ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ նման մոտեցումը ռիսկերի տեսանկյունից:
– Ռիսկերի գրագետ կառավարման դեպքում ժամկետանց վարկերի ցուցանիշը միանգամայն կանխատեսելի է: Հենց ավտոմատացված սկորինգը թույլ տվեց մեզ ձևավորել վարկային պորտֆելի ռիսկի ավելի ցածր մակարդակ: Ալգորիթմի հիմքում դրված է բանկի գործող պորտֆելի վերլուծությունը և մեր բանկի 12 տարվա վիճակագրական տվյալները: Արդյունքում, ինչպես արդեն նշեցի, մենք պահում ենք ժամկետանց վարկերի ցուցանիշը 1%-ից ցածր մակարդակի վրա:
R