Լրահոս
Օրվա լրահոսը

Օմբուդսմենն այլընտրանք է փնտրում Քաղաքապետարանի կողմից ներկայացված տրանսպորտի սակագնի հաշվարկներին

Փետրվար 07,2014 11:22

Մոտ վեց ամիս է ինչ ձևավորվել է հանրային տրանսպորտի սակագնի վերանայման հարցով զբաղվող հանձնաժողովը: Հանձնաժողովի նիստերի ընթացքում արդեն իսկ քննարկվել և հաստատվել են երթուղային ցանցի հիմնական չափորոշիչները, իրականացվել է ուղևորափոխադրման ծախսերի հաշվարկ, իսկ ներկայումս ընթացքի մեջ է գտնվում ուղևորահոսքի ուսումնասիրությունը: Ուղևորափոխադրումների գնի ձևավորման համար առանցքային նշանակություն ունեցող հիշյալ հաշվարկը իրականացվել է Երևանի քաղաքապետարանի կողմից:Քննարկումների ընթացքում Հանձնաժողովի որոշ անդամներ առաջարկել են մի քանի այլ ընտրանքային տարբերակներ, օրինակ՝ վառելիքի և յուղի գների, տրանսպորտային միջոցների լիկվիդացիոն ծախսերի և այլ հաշվարկների վերաբերյալ,սակայն դրանք չեն եղել ամբողջական և հիմնավորված և վերաբերել են միայն ծախսերի առանձին բաղադրիչներին: Մինչ օրս Հանձնաժողովում ծախսերի այլընտրանքային որևէ ամբողջական հաշվարկ-հիմնավորում չի ներկայացվել, ինչն էլ հետագայում կարող է տրանսպորտի սակագնի փոփոխման պատճառ հանդիսանալ, մինչդեռ որոշ մասնագետներ պնդում են, որ այլ հաշվարկների առկայության դեպքում կարելի է խուսափել բարձր սակագնից:

Գտնվելով Հանձնաժողովի կազմում՝ Պաշտպանի խորհրդականի նպատակն է հետամուտ լինել, որպեսզի քննարկվեն և հաշվի առնվեն սակագնի ձևավորման հնարավոր բոլոր արդյունավետ տարբերակները:

Սակայն, քանի որ Պաշտպանի աշխատակազմը չունի մասնագիտական տնտեսական հաշվարկներ անելու համապատասխան ռեսուրսներ,խնդրում ենք բոլոր շահագրգիռ անձանց և կազմակերպություններին Պաշտպանի աշխատակազմին կամ տրանսպորտի սակագնի վերանայման հանձնաժողովին հնարավորինս սեղմ ժամկետներում ներկայացնել այլընտրանքային հաշվարկ հիմնավորումներ, որոնք հիմնված կլինեն արդեն իսկ հաստատված չափորոշիչների վրա: Լրացուցիչ աջակցության համար կարող եք կապ հաստատել Պաշտպանի խորհրդական Աննա Սաֆարյանի հետ ՝զանգահարելով 53-75-51 հեռախոսահամարին կամ գրելով [email protected] էլեկտրոնային հասցեին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728