Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զատիկյանի սպանության պատվիրատուի գործով դիմել է արդարադատության խորհրդին

Փետրվար 07,2014 10:39

Մալաթիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանության գործով նախագահող դատավոր Տիգրան Պետրոսյանի դատավճռով տասնհինգ տարվա ազատազրկման դատապարտվեց սպանության պատվիրատու Ստեփան Հակոբյանը:

Ստեփան Հակոբյանի պաշտպան Երեմ Սարգսյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ դիմել է արդարադատության խորհուրդ, արդարադատության նախարարին, այդ մասին տեղեկացրել է նաեւ վճռաբեկ դատարանի նախագահին եւ մարդու իրավունքների պաշտպանին: Պաշտպանը պահանջում է կարգապահական վարույթ հարուցել դատավորի նկատմամբ օրենքի ակնհայտ եւ կոպիտ խախտումների, դատավորի վարքագծի կանոնների կապակցությամբ:

Հիշեցնենք, որ դատաքննության ժամանակ ինքնաբացարկի միջնորդություն էր եղել դատավորի նկատմամբ «Ս.Հակոբյանի նկատմամբ կողմնակալ վերաբերմունքի, դատարանի ոչ անկախ լինելու մասին», ըստ այդ միջնորդության, դատարանը խախտել էր Ս.Հակոբյանի անմեղության կանխավարկածի սկզբունքը բուն սպանության գործով դատավճռում ամրագրելով Ս.Հակոբյանի մեղադրանքը, որը քննության առարկա է դարձել սպանության պատվիրատուի մասով ընթացող դատաքննության ընթացքում:

Երեմ Սարգսյանը նաեւ բարձրաձայնել էր, որ գործով նախագահող դատավորի նախագահությամբ է կայացվել սպանության գործով դատավճիռը:

Քրեական վերաքննիչ դատարանում փետրվարի 12-ին նշանակվել է պաշտպանական կողմի բողոքի քննությունը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728