Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ են մտածում նոր պատերազմի մասին Հայաստանում ու Ադրբեջանում. «Ամերիկայի Ձայն»

Փետրվար 07,2014 10:23

՝՝Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ նոր պատերազմը մեծապես կտարբերվի 9Օ-ականների Ղարաբաղյան պատերազմից։ Նոր պատերազմը, եթե հանկարծ այն սկսվի, կհենվի բարձր տեխնոլոգիական սարքավորումներով հագեցած զենքերի վրա, երբ կողմերը կփորձեն միմյանց հարվածել հեռվից։ Սակայն այս բախումը լուծում չի բերի, քանի դեռ չեն բախվել ցամաքային ուժերը՛՛։ Այս կարծիքն է ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ին հայտնում Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով վերլուծաբան Ուեյն Մերրին։
Այսօր, երբ ավելի հաճախակի են դարձել սահմանային բախումները հայկական ու ադրբեջանական ուժերի միջեւ, շատերը ենթադրում են, որ պատերազմը դառնում է անխուսափելի։ Ինչպես վերլուծաբան Ուեյն Մերրին է ասում, ՝՝կողմերը հավանաբար ուզում են սկսել կարճ մի պատերազմ՝ ուժի մեջ դնելով հեռահար զենքեր, սպասելով մեծ տերությունների միջամտությանը։ Սակայն ռազմական եղանակով խնդիրը լուծելու համար պատերազմը շատ ավելի դաժան պիտի լինի։ Այսինքն՝ կողմերը պիտի անցնեն մեկը մյուսի սահմանները, գրավեն տարածքներ, դառնան քաղաքացիական զոհերի պատճառ։ Ես կասկածում եմ, որ ռազմական նման բախումը կհանգեցնի քաղաքական լուծման՛՛, ասում է Ուեյն Մերրին։

Նրա խոսքերով, կողմերը չունեն ռազմական նույն կարողությունները, սակայն չունեն նաեւ ռազմական նույն հմտությունները, եւ այդ առումով պատերազմը չի կարող ունենալ վճռական մեծ նշանակություն որեւէ կողմի համար, ասում է նա։ ՝՝Ավելին, կարող է մեծ պարտություն լինել երկուսի համար էլ՛՛։

Ուեյն Մերրիի խոսքերով, ով հաճախ է այցելում Հայաստան, հայերը կարծում են, որ պատերազմը կլինի կարճ եւ իրենք հեշտ կհաղթեն։ Սակայն հայկական կողմը թերագնահատում է Ադրբեջանի ռազմական կարողությունների ծավալը։ Ադրբեջանի քաղաքական վերնախավն էլ մեծ վստահություն է տածում ռազմական բնագավառում իր ներդրումների նկատմամբ։

՝՝Սակայն զգուշացնում եմ նրանց, որ բարձր տեխնոլոգիական զենքերը նույնը չեն, ինչ ռազմական կարողությունները։ Ադրբեջանի ղեկավարությունը գերագնահատում է ռազմական իր կարողությունները, իսկ հայերը՝ Ադրբեջանի ռազմական բնագավառում՝ բարելավումները՛՛, ասում է նա։

Արամ Վանեցյան

Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728