ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերահաստատել են ԼՂ հակամարտության հրադադարի պահպանումը, հատկապես` Օլիմպիական խաղերի ժամանակ:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը Twitter-ի իր միկրոբլոգում արձագանքել է Ջեյմս Ուորլիքի գրառմանը:
«Վերահաստատելով Ջեյմս Ուորլիքին` հավելեմ, որ ՀՀ Նախագահը միշտ կողմ է զինադադարի պահպանմանը, եթե պատասխան գործողությունների կարիք չի լինում»: