Լրահոս
Օրվա լրահոսը

Որքա՞ն կարժենային հայկական պլանշետները, առանց կառավարության միջամտության

Փետրվար 06,2014 19:56

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը լուր էր տարածել այն մասին, որ  Կառավարություն այն նախաձեռնությանը, ըստ որի դպրոցների ցածր դասարանի աշակերտների ուսուցման համար պետք է կիրառվեն հայկական պլանշետներ, հնարավոր է ավելի էժան գնով ձեռք բերել, քան`այն, ինչն առաջարկվում էր դպրոցականներին: Ֆեյսբուքյան օգտատերը նաեւ նշում էր, որ պարզվում է հայկական պլանշետ կարող է «արտադրել» ցանկացած մարդ եւ, ինչպես երեւում է գրառումից՝ շատ ավելի էժան:

Aravot.am-ը տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանից հարցրեց` արդյո՞ք դա այդպես է, եւ ինչքան է կկազմեր ամենաէժան հայկական պլանշետի գինը, որն ըստ օգտատիրոջ կարող է ստեղծել յուրաքանչյուրը. «Ազնվորեն ասած, ինձ մոտ էլ հարցեր կան պլանշետի վերաբերյալ, քանի որ պլանշետ արտադրող կազմակերպության կայքից հասկանալի չի դառնում, թե տեխնիկական պահով հայաստանյան ինչ ներդրում կա դրա մեջ։ Ծրագրային ապահովման մեջ, ոնց հասկանում եմ օգտագործվում է հայաֆիկացված բաց կոդերով հանրամատչելի օպերացիոն համակարգը։ Քանի որ հստակ բացատրություն չեմ լսել, թե որքանով է հայաստանյան ներդրումը հենց բուն տեխնիկական մասով՝ բացի շատ ընդհանուր ֆրազներից, դժվարանում եմ ինչ-որ գնահատական տալ։ Գնի տեսանկյունից նույնպես գնահատել չեմ կարող, քանի որ մինչ այս, փորձ չի եղել այստեղ արտադրության մի մասը անելու, որպեսզի կարողանայինք գնահատել այն»:

 

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728