Փետրվարի 6-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց «Օտար, ամայի ճամփեքի վրա» հեռուստանախագծի հեղինակ և պրոդյուսեր, Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի նախագահ Ռաֆայել Հովհաննիսյանին և հեռուստանախագծի տասնամյա հոբելյանի կապակցությամբ նրան հանձնեց ԱԳՆ մեդալը:
Նախարար Նալբանդյանը շնորհավորեց Ռաֆայել Հովհաննիսյանին «Օտար, ամայի ճամփեքի վրա» հեռուստանախագծի տասնամյա հոբելյանի կապակցությամբ՝ նշելով ծրագրի կարևորությունը արտերկրում գտնվող հայկական մշակութային ժառանգության ներկայացման, հայապահպանության և Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործում։ Նա հավելեց, որ «Օտար, ամայի ճամփեքի վրա» հաղորդումը մշտապես աչքի է ընկնում իր բարձր որակներով, պրոֆեսիոնալիզմով և ընդգրկուն բովանդակությամբ։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և իր գործունեության գնահատանքի համար, Ռաֆայել Հովհաննիսյանը ընդգծեց, որ հեռուստանախագծի գործունեության ողջ ընթացքում արտգործնախարարությունը և Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները մշտական գործուն աջակցություն են ցուցաբերել «Օտար, ամայի ճամփեքի վրա» ստեղծագործական խմբերի աշխատանքներին։
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ