Կիևի Արհմիությունների տանը, որը գտնվում է ցուցարարների տրամադրության տակ, այսօր պայթյուն է տեղի ունեցել: Երկու հոգի տուժել է: Հայտնում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը:
Նախապես հայտնի էր, որ մի տղամարդ է վիրավորվել, որին ծանր վիճակում տեղափոխել էին հիվանդանոց: Ավելի ուշ ՆԳՆ-ից հայտնել են, որ ևս մեկ հոգու մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որը, հավանաբար, վիրավորվել է Արհմիությունների տան 5-րդ հարկի պայթյունից: Նշվում է, որ նա 15 տարեկան է և ստացել է 3-րդ կարգի այրվածքներ:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ ոստիկանները փորձել են ներս մտնել՝ տեղանքն ուսումնասիրելու համար. «Սակայն պատգամավոր Վլադիմիր Արյևը, որը ներկայացել է որպես պարետ, հայտնել է, որ բողոքի ցույցերի մասնակիցները որոշել են ներս չթողնել իրավապահներին Արհմիությունների տուն»:
«Այդպիսով, այս գործը օբյեկտիվորեն քննելու հնարավորություն դեռևս չկա», – ընդգծել են ՆԳՆ-ից:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ