Լրահոս
Օրվա լրահոսը

15 տարվա ազատազրկում` Անիի նախկին ոստիկանապետի որդու համար

Փետրվար 06,2014 18:52

Վարդան Ղուկասյանի դստեր փեսացու` Կարեն Եսայանի սպանության  ու ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու մեղադրանքով  քիչ առաջ դատախազ  Արմեն Մարուքյանը 15 տարվա ազատազրկում պահանջեց Անիի նախկին ոստիկանապետի` որդու` Հարություն Սարգսյանի համար: Դատախազի մեղադրական ճառի ընթացքում ամբաստանյալը  մի քանի անգամ վատացավ, ընդհուպ մինչև շտապօգնության մեքենա եկավ: Հիշեցնենք, որ նա երեկվանից նա չէր կարողանում ներկայանալ դատարան բարձր ջերմություն ու բարձր ճնշում ունենալու պատճառաբանությամբ: Դատախազի ճառը ընդհատվեց 3 անգամ, մինչև որ ամբաստանյալը կարողացավ  ուժերը հավաքել  ու մասնակցել դատական նիստին:

Հարություն Սարգսյանը անչափ վրդովվեց ու հակադարձեց Արմեն Մարուքյանի հնչեցրած մեղադրանքներին, ու սկսեց մի անկառավարելի  իրավիճակ դատարանի դահլիճում:

Այս մասին մանրամասն ընթերցեք ու դիտեք  քիչ անց:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Սլավիկ says:

    Արդարությունը հիվանդանում է , բայց չի մահանում, Կարենի ծնողների համար օրը 14 անգամ է շտապօգնություն գալիս, որովհետև ամբաստանյալի ձեռքով ու զենքով սպանվել է մի հրաշք մարդ, բա ինչպես էր հարությունը պատկերացնում իր չարագործության ավարտը?

  2. Մարտուն says:

    դե իհարկե սպանողը նա չի, սպանողն այժմ ազատ ման է գալիս ու բոլորն էլ լավ հասկանում են, որ նրան այս իշխանությունները բան չեն անի

  3. Բոլորն ել գիտեն , որ ես ամենը սարքած է ,նոռմալ գիտակից մարդը հասկանում է որ հենց սկզբից մշակած սցենար էր սա :Ուղղակի փաստն այն է ,որ իրական հանցագործը դրսում է , իսկ այսպես ասած <> ել ի սկզբանե չէին ուզում բացահայտել տվյալ հանցանքը, քանի որ նրանք գիտեն թե ով է իրականում գործել այս սառնասրտությունը:

  4. Հարգելիս , իսկ դուք ձեր անհիմն մեղադրանքները ձեր մեջ պահեք ,դա ես չե որ ասում եմ , դա ամբողջ երկրագունդը գիտի : Իսկ եթե դուք տեղյակ չեք ուրեմն այս մոլորակից եվս չեք:

  5. Անմեղին մեղադրում են, իսկ մեղաորը հանգիստ կշարունակի իր հանցագործությունները շարունակել:

  6. Կարապետ, դատավարությանը ներկա անձ says:

    Էդ ով է որ էդ հանցագործը, որ բոլորդ գիտեք, ու մի ամբողջ դատական համարգ չգիտի, դեռ ավելին՝ինքը մեղադրյալը չի ժխտում, որ ինքը կապ է ունեցել այդ ամենի հետ, ինձ թվում է, որ դուք բոլորդ հասուն մարդիկ եք և պատրաստի ինֆորցիան ծամելու փոխարեն մի քիչ վերլուծություններ կանեք, միչև խոսելը, եթե , իհարկե sms գրողների անունների տակ մի մարդ չի թաքնված:Իսկ եթե ձեր ՞դատողությունները՞, եթե չասեմ ստեղծած բամբասանքները կառուցում եք ամբաստանյալի մոր խոսքերի վրա, ապա , նա ձեզ էլ կարող է հանցագործ անվանել, ձեր անուններն էլ տալ, եթե կարիք լինի իր մորթին փրկելու: Նա,ըստ տարբեր հրապարակումների, որդու հանցակիցն է եղել և սպանության զենքը շպրտել է այն գյուղի շրջակայքում, որտեղ աշխատել է:Եթե հետևեիք դատական պրոցեսի նյութերին և հրապարակումներին, այս ամենի մասին կխոսեիք: Դուք էլ մեղադրյալի աճպարարությունների զոհերն եք, հիմա հիշատակեմ դատական պրոցեսից մի քանի դրվագ և կարծում եմ, որ որպես ողջախոհ մարդիկ վերջնական կհասկանք:Ինչու էր մեղադրյալ օրեր շարունակ տարբեր մեքենաներով հետապնդում և Կարեն Եսայանին, ե նրա ընտանիքի անդամներին, և դժբախտացած աղջկան?Կարող եք? պատասխնել, ինչու է մեղադրյալի ոտքի տակի հողը և սպանության վայրի հողը նույնը? ինչու է մեղադրյալը ավտոլվացման կետում հետևել Կարենի մեքենային, առավոտյան՝սպանության օրվա, հարցրել նույն ավտոլվացման կետի աշխատակիցներին, եթե երբ է գալու այս մեքենայի տերը, ինչու է նստել Կարենի մեքենան և նրա հետ մեկնել Մայր Հայաստանի տարածք, ինչու է ԴՆԿ ապացուցում, որ նրա շորերի վրայի քրտիքն ու արյունը համընկնում հետազոտության արդյունքերին, մի քիչ վերլուծելու ունակություն ունեցեք և գտեք այս հարցերի պատասխանները, որոնք գտել և տվել է քննությունը:Իսկ գիտեք ինչու է մեղադրյալը լռում ու ասում , որ ինքը չէ, որովհետև , ըստ նույն հրապարակումների և քաղաքում տարածված կարծիքի, նա ունեցել է հանցակիցներ և չի հիշում թե ով առաջինը կրակեց:Ամոթ է, չեմ հավատում, որ հասել ենք այն ժամանակների,երբ կարելի է մարդասպանին արդարացնել բամբասանքներով:Իսկ մեղադրյալի ծնողները աշխարհի տակ ինչքան զազրախսություններ կա տարածեցին ու տարածեցին, դոււք նրանց գործած մեղքը մի գործեք և մի թելվեք նրանցով, մարդիկ , որոնց քաղաքը լավ է ճանաճում և գիտի,որ խարդախության կատարելագործումը նաև այդպիսի հեղինակներ ունի:Եվ հետո, ձեր դատողություններից առաջ, փորձել եք գեթ մեկ անգամ շփվել Կարենի հարազատների հետ, խոսել, իմանալ, թե ինչ է եղել և ինչպեսեն այդ մարդիկ հետապնդվել մեղադրյալի կողմից, մի հատ փորձեք կապ հաստատել այդ մարդկանց հետ և իմացեք, ինչպես են փրկել իրենց կյանքը մեղդրյալի ավտովրաերթային սպառնալիքներից, որոնց մասին, ի դեպ ևս ասվել է պրոցեսի ընթացքում:էլի եմ կրկնում, ամոթ է, մի քիչ վերլուծելու ունակություն ունեցեք, գյումրեցիները միշտ թացը չորից տարբերող են եղել և են, մի ընկեք որոշ փաստաբանների սարքած ծուղակը, եթե , էլի եմ ասում, դուք տարբեր մարդիկ եք, և ոչ մի անձ՝տարբեր անուններով

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728