Ի՞նչ լավ բան կտա Մաքսային միությունը Հայաստանին, եթե անդամակցենք: Այսօր լրագրողներն այս հարցն ուղղեցին էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանին, որն էլ բավականին երկար ու մանրակրկիտ փորձում էր բացատրել, որ Մաքսային միությունն այնքան էլ վատ բան չէ, հակառակը` շատ լավ բան է:
Ըստ նախարարի, եթե համեմատություն է տարվում ԵՄ ասոցացման համաձայնագրի հետ եւ ասվում, թե ասոցացման համաձայնագիրն ինչ կտար, ապա նման գնահատական չկա: Նախարարի դիտարկմամբ` լավագույնը կլիներ «եւ-եւ»-ը. «Լավագույն տարբերակը կլինի, եթե դուք խաղաք բոլոր խաղացողների հետ եւ խաղի կանոններն ինքներդ սահմանեք, օրինակ՝ եվրոպացիների հետ խաղալուց ձեր կանոններն աշխատեն, Մաքսային միության հետ նույնպես: Այդպես չի լինում. հարցը հետեւյալն է` հնարավոր է արդյոք, որպեսզի ՀՀ-ն ունենա ազատ առեւտրի համաձայնագիր Մաքսային միության անդամ երկրների հետ, եւ միաժամանակ կարողանա Մաքսային միության երկրների հետ շարունակել իր ինտեգրացիոն պրոցեսները: Այս տարի պարզ դարձավ` հնարավոր չէ»:
Իսկ թե ի՞նչ է տալու Մաքսային միությունը Հայաստանին, ապա նախարարի ներկայացմամբ` 3 հիմնական լավ բան կա. օրինակ միանալով ՄՄ շուկային, տեխնիկական կանոնակարգերով եւ որակի ընդհանուր ենթակառուցվածքների տեսանկյունից, այս շուկայում վաճառվող ապրանքների դեպքում 7-8% ծախսերի նվազեցում է լինելու:
Մյուս լավ բանը Մաքսային միությունից, դա ըստ պարոն Ավանեսյանի` գազի գինն է. եթե չմիանանք Մաքսային միությանը, նախարարը եւս մեկ անգամ վստահեցրեց` գազը պարտադիր կթանկանար:
Կարդացեք նաև
Վահրամ Ավանեսյանը փոշմանել է, որ հրապարակել է այն ապրանքների ցուցակը, որոնց մաքսատուրքերը ՄՄ անդամակցելուց կփոփոխվեն. «Եթե ինձ թողնեին, ես չէի հրապարակի, որովհետեւ ցուցակը հրապարակելով, ես թուլացնում եմ իմ ամբողջ բանակցային գործընթացը: Ես այստեղ ցուցակը հրապարակեցի, ես հիմա 2 կողմից պրոբլեմ ունեմ»:
Թե ինչ պրոբլեմ է ունեցել նախարարը, մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ