Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԿԳՆ-ն դեռ լռում է դպրոցներում ուսուցիչների նկատմամբ ճնշումների մասին

Փետրվար 06,2014 18:21

«Պատահական չէ, որ ընդդեմ պարտադիր կենսաթոշակային համակարգի երթը այսօր սկսում  ենք ԿԳ նախարարության շենքի մոտից: Պատճառն այն է, որ դպրոցներում և մանկապարտեզներում տոտալ ճնշումներ են իրականացվում աշխատակիցների նկատմամբ, որոնց պարտադրում են ընտրել կենսաթոշակային ֆոնդերը, թեև օրենքը կասեցված է և դրա իրավունքը չկա: Ուստի մեր ուղերձը ուղղված է նաև ԿԳՆ-ին»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Դավիթ Խաժակյանը: Նա նաև տեղեկացրեց, որ բոլոր նախարարություններին, ՊԵԿ-ին նամակներ են ուղարկել՝ կապված ճնշումների հետ, բայց դեռ պատասխան չեն ստացել: Ըստ Դավիթ Խաժակյանի՝ ստացել են ՀՀ Ֆինանսների նախարարության պատասխանը, որն ըստ «Դեմ եմ» նախաձեռնության անդամի՝ «իր ոճով չի առանձնանում»:

Հարցին՝ արդյոք այնպիսի տպավորություն չի՞ ստեղծվում, որ իշխանությունն էլ տեղյակ չէ, թե ինչ է կատարվում, դա են վկայում, օրինակ` սոցապնախարարի հայտարարությունները, «Դեմ եմ» նախաձեռնության անդամ, իրավաբան Գևորգ Հայրապետյանն այսպես արձագանքեց. «Այնպես ուրախ կլինեմ, որ այդ կասկածը իրականանա, քանի որ որևէ մեկը չպետք է իմանա, թե ՍԴ-ն ինչ որոշում է կայացնելու: Շատ լավ է, որ պաշտոնյան չի կարողանում հստակ պատասխան տալ, ինչպես բրուտագործը, ատաղձագործները, նա ևս պետք է անհամբերությամբ սպասի ՍԴ որոշմանը և դրանից հետո նոր հայտարարություններ անի»:

Aravot.am-ը համատարած ճնշումների մասին գրավոր հարցում ուղարկեց ԿԳ նախարարություն՝ պարզելու արդյո՞ք ճնշումներից գերատեսչությունում տեղյա՞կ են և ինչպե՞ս են վերաբերում «Դեմ եմ» նախաձեռնության անդամների երթի՝ ԿԳ նախարարության մոտից մեկնարկին ու հիմնական ուղերձի՝ նախարարությանն ուղղված լինելունը: ԿԳ նախարարությունից պատասխան դեռ չեն ստացել, խոստացան, որ կպատասխանեն առաջիկայում:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728