Լրահոս
Օրվա լրահոսը

Asbarez. Ցեղասպանության մասին հարցի համար Հայ Դատի ղեկավարներից մեկին ԱՄՆ-ում սպառնացել են դուրս հանել

Փետրվար 06,2014 17:22

Վաշինգտոնի թուրքագիտության ինստիտուտի արխիվագետ Էդվարդ Էրիկսոնը փետրվարի 5-ին Ջորջթաուն համալսարանում դասախոսության ժամանակ սպառնացել է դուրս հանել Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի կառավարության հետ կապերի հարցերով տնօրեն Քեյթ Նահապետյանին, այն բանից համար, որ նա հարցրել է, թե Հայոց ցեղասպանության հետ կապված ինչ դիրքորոշում ունի Էրիկսոնը, և ինչ կապ կա իր կազմակերպության ու Թուրքիայի կառավարության միջև: Հայտնում է «Ասպարեզ» թերթը:

«Կարո՞ղ եք նրան այստեղից դուրս հանել», – ասել է Էրկիսոնը ի պատասխան հարցի, թե արդյոք 1915թ. հայերի սպանությունները նա ցեղասպանություն է համարում:

«Սա Թուրքիան չէ», – հակադարձել է Նահապետյանը՝ ավելացնելով, որ Թուրքիայի դիրքորոշումն ունեցողները ԱՄՆ-ում չեն կարող լռեցնել ուրիշներին:

Դասախոսությանը մասնակցող հանձնախմբի մեկ այլ ներկայացուցիչ՝ գործադիր տնօրեն Արամ Համբարյանը խնդրել է պարզաբանել, թե ինչ կապ կա Թուրքագիտության ինստիտուտի և Թուրքիայի կառավարության միջև, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականության:

Էրիկսոնը պատասխանել է, որ ինստիտուտը հիմնվել է Թուրքիայի կառավարության օժանդակությամբ, սակայն պնդել է, որ ոչ մի պարտավորություն չունի այդ երկրի նկատմամբ. «Այն որպես առանձին մարմին է գործում, իր անձնական որոշումներն է կայացնում և գործ չունի հայկականության կամ Հայոց ցեղասպանությունը ժխտելու հետ»:

Նահապետյանը հերքել է այդ պնդումը՝ հիշեցնելով, որ ինստիտուտի նախկին տնօրեն Դոնալդ Քուաթաերթը ստիպված եղավ հետ կանգնել Հայոց ցեղասպանությունն ընդունելու իր դիրքորոշումից, երբ այն ժամանակ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նաբի Շենսոյը հասկացրեց, որ Թուրքիայի կառավարությունը կդադարի ֆինանսական աջակցություն ցուցաբերել ինստիտուտին:

Հարցուպատասխանի ժամանակ Էրիկսոնը խոստովանել է, որ ոչ կարողանում է հերքել, ոչ էլ ճանաչել Հայոց ցեղասպանության իրողությունը. «Օրեր կան, որ արթնանում ու մտածում եմ՝ հավանաբար դա ցեղասպանություն է: Օրեր էլ կան արթնանում, մտածում եմ՝ հավանաբար ցեղասպանություն չէ», – ասել է Էրիկսոնը:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728