Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Ավանեսյան. «Գազից կախվածությունը կավելանա» (Տեսանյութ)

Փետրվար 06,2014 17:17

«Էներգետիկ եւ գազի կախվածության առումով Հայաստանը, Ուկրաինայի համեմատ, շատ ավելի ցածր կախվածություն ունի»,-այսօր նման կարծիք հայտնեց էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ  է արել 2 տասնամյակի ընթացքում Հայաստանի կառավարությունը, որպեսզի ռուսական գազից մեծ կախվածություն չլինի եւ էներգետիկ դիվերսիֆիկացիա լինի երկրում:

Ապա նախարարն ավելացրեց` «Եթե մենք իսկապես ուզում ենք արդյունաբերությունը զարգանա Հայաստանում, ապա կարծում եմ՝ գազի կախվածությունը հնարավոր է ավելանա, այլ ոչ թե` պակասի: Ընդհանրապես էներգետիկ սպառումը Հայաստանում, ամենայն հավանականությամբ, պետք է որ ավելանա»:

Ինչ վերաբերում է Հայաստանի համար այլընտրանքային էներգետիկ աղբյուրին` Իրանի գազին, այս մասին նախարարի կարծիքը`տեսանյութում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728