Այսօր կառավարության նիստին եւ նիստից հետո էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը վստահեցրեց, որ Մաքսային միություն մտնելուց հետո Հայաստանում ինֆլյացիան կլինի 1.5%: Իսկ եթե գնաճն ավելին լինի, քան կանխատեսում է նախարարը, արդյոք նա պատրա՞ստ է հրաժարական տալ, լրագրողների այս հարցին՝ պարոն Ավանեսյանն ասաց` «Եթե սխալվեմ ինֆլյացիայի հարցով, ապա ես հրաժարական չեմ տա. ես հասկացա, որ լրիվ ուրիշ բան է հասկացվում: Հասկացա, որ եթե մենք անդամակցում ենք Մաքսային միությանը, ապա Հայաստանում ինֆլյացիան կլինի 1.5%, պատասխանը` ոչ է: Այսինքն, եթե Հայաստանում ինֆլյացիան պետք է լինի 4%, ապա կլինի 4+1.5%` Մաքսային միության անդամակցության հետ կապված»: Պարոն նախարարն ասաց, որ դրանք ընդամենը կառավարության կանխատեսումներն են, եւ կանխատեսումների չիրականանալու համար ինքը որպես նախարար հրաժարական չի տա:
Վահրամ Ավանեսյանն այսօր նաեւ նշել էր, որ մի խումբ ապրանքների ցանկ է պատրաստվում, որի շուրջ ՄՄ-ի հետ բանակցություններ են լինելու` մաքսատուրքերն անփոփոխ թողնելու համար, եւ հույս էր հայտնել, որ Հայաստանին կհաջողվի արդյունքի հասնել: Լրագրողները նախարարից հետաքրքրվեցին, եթե հանկարծ Հայաստանը այդ ապրանքների գծով բացառություններ չստանա, ի՞նչ կլինի: Այս առնչությամբ էլ պարոն Ավանեսյանն ասաց, որ այդ ապրանքները հիմնականում սոցիալական եւ տնտեսական նշանակության ապրանքներ են` դեղորայք, սննդամթերք, հումքային ապրանքներ, որոնք հայ տնտեսվարողների համար շատ կարեւոր են. «Ամեն ինչ անելու ենք, որպեսզի բացառություններ ստանանք: Եթե որեւէ ապրանքագծով չլինի համաձայնություն, ապա, եթե դուք ուզում եք իմանալ, թե կառավարությունն ինչ պիտի անի, ապա ասեմ` Հայաստանի կառավարությունը փոխհատուցման մեխանիզմներ չի կիրառելու: Եթե ինձ հարցնեին, բնականաբար դրա պատասխանը` ոչ է: Մենք ընդհանուր նայում ենք Մաքսային միություն մտնե՞լ, թե` ոչ, այս ապրանքների գծով թանկացումների պատճառով, ես միշտ ասում եմ` Մաքսային միություն մտնելուց ապրանքների գների հաշվարկման տեսանկյունից պետք է հաշվի առնել, թե չմտնելուց հետո ինչ է լինելու: Մենք երբեւիցե չենք ասել՝ մտնելուց մաքսատուրքերն ավելացնելը ճիշտ բան է Հայաստանի համար: Դա ընդամենը բացասական մասն է, որ մենք վերցնելու ենք, երբ մտնենք Մաքսային միություն, բայց դա շատ ավելի ցածր բացասական էֆեկտ է, քան այն, որ կունենայինք չմտնելով»:
Ասածին, որպես հաստատում, պարոն նախարարը բերեց գազի գնի օրինակը, այսինքն` եթե Հայաստանը չմտներ ՄՄ, ապա կարճ ժամանակ հետո գազի գինը մեր երկրում շատ կթանկանար:
Իսկ թե որքան կլիներ ռուսական գազի գինը, եթե Հայաստանը չմտներ ՄՄ, նախարարի պատասխանը` տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
ոչ երանի մեր լրագրողներին, որ մշտապես սրանց երեսներն են տեսնում…