Իրացնելու նպատակով՝ մաքսանենգությամբ, թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ մեղադրվող Թուրքիայի քաղաքացի Օսման Ուգուրլուի առողջական խնդիրները կյանքի համար վտանգ չեն ներկայացնում: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց մեղադրյալի պաշտպան, փաստաբան Արտակ Գարոյանը:
Նրա խոսքով, դա պարզվել է իր պաշտպանյալի առողջական գանգատների կապակցությամբ անցկացված բժշկական զննության արդյունքում:
Ա.Գարոյանը նշեց, որ իր պաշտպանյալը իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքում: Պաշտպանը բողոքարկել է Օսման Ուգուրլուի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու դատարանի որոշումը, դեռևս բողոքի քննության օրվա մասին պաշտպանին չեն տեղեկացրել:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում