Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը հակասահմանադրական լուծումներ է տեսնում (Տեսանյութ)

Փետրվար 06,2014 16:20

«Դեմ ենք պարտադիր կուտակային համակարգին» ակցիային այսօր միացել են նաեւ ատոմակայանի տասնյակ աշխատողներ: Ըստ նրանց, ատոմակայանում 1974 թվականից հետո ծնված 600 աշխատակից կա:

Ակցիային միացած ատոմակայանի աշխատակիցներից մեկն ասաց, որ իրենց մոտ պահումները լինելու են նվազագույնը 25.000 դրամ: «Իսկ մարդիկ, բոլորը հիմա բանկերից վարկ են վերցրել, նույնիսկ ատոմակայանի աշխատակիցները, դուք մի զարմացեք մեր բարձր աշխատավարձի վրա: Բոլորս բանկերում վարկեր ունենք, տոկոսների տակ ենք: Այդ տոկոսներին հասցրել են մեզ մեր իշխանությունները, մեր կառավարությունը: Պետք է այդ տոկոսները փակենք, բայց ի վիճակի չենք»,- ասաց ատոմակայանի աշխատակիցը:

Այսօր ակցիային էր միացել նաեւ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը. «Եկել եմ զորակցելու եւ հավաստելու, որ այստեղ այն կազմակերպչական հոգին է, որը բերելու է հաղթանակ»:

Թե ինչպես է տեսնում հաղթանակի լուծումը, պարոն Հովհաննիսյանն ասաց. «Ինչպես ընտրություններն են եղել հակասահմանադրական, հակաիրավական, ինչպես հայ-թուրքական արձանագրություններն ու Մաքսային միությանն անդամակցելը եւ այս չընտրված իշխանությունների `այլ հարցերով մյուս բոլոր լուծումներն են եղել…»:

Անդրադառնալով պայքարը կուսակցականացնելու, քաղաքականացնելու մասին քննադատություններին, պարոն Հովհաննիսյանն ասաց. «Մեր երկիրն այնքան վատ վիճակում է, որ էական չէ, ինչ են կոչում` քաղաքական է, թե քաղաքացիական: Որեւէ տարբերություն չկա: Ես հանդես եմ գալիս որպես ՀՀ քաղաքացի, դա չի նշանակում, որ քաղաքացիական հասարակությունը չպետք է մաս կազմի քաղաքական օրակարգի հստակեցմանը, կամ, թե քաղաքական ուժերն անհաղորդ պետք է մնան քաղաքացիների պահանջներից»:

Մանրամասները` տեսանյութում

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728