Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լյուբիկ Չիբուխչյանի «Էլնարան» թարգմանվում է ռուսերեն եւ ադրբեջաներեն

Փետրվար 06,2014 16:11

Փետրվարի 6-ին Տավուշի մարզպետարանում հանդիպեցինք Տավուշի մարզպետի խորհրդական, իջեւանցի բանաստեղծ Լյուբիկ Չիբուխչյանին: Վերջինս ասաց, որ ներկայումս Երեւանում հայերենից ռուսերեն եւ ադրբեջաներեն է թարգմանվում ադրբեջանցի երգչուհի Էլնարա Աբդուլաեւային նվիրված իր «Էլնարա» գիրքը: Լյուբիկի խոսքերով` գրքի տպագրվելուց հետո բազմաթիվ արձագանքներ եղան, նաեւ ակնհայտ դարձավ, որ այդ գիրքը գրված է անկեղծ մղումով եւ ոչ թե պատվերով:

Չիբուխչյանը հայտնեց, որ ինքն ունի տպագրված 161 գիրք, տպագրվել են նաեւ գեներալ Մանվել Գրիգորյանին եւ Նիկոլայ Ռիժկովին նվիրված ձոն-գրքերը, եւ որ այդ գրքերի շնորհանդեսներին Մ. Գրիգորյանը եւ Ն. Ռիժկովը հրավիրվելու են Տավուշի մարզպետարան:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Garegin says:

    Հավանաբար Լ.Չիբուխչյանն Էլնարա Աբդուլաևային նվիրած իր «Էլնարա» գրքի վերաբերյալ մեկնաբանություններին ծանոթ չե, կամ իր ստեղծագործությունների վերաբերյալ նմանատիպ արձագանքները օրինաչափ է համարում, կամ դրական են արձագանքել միայն ազերիներն ու Տավուշի մարզպետը: Ինչևէ, այս առումով առավել ցավալի է, որ ըստ Լ.Չիբուխչյանի, ինքն այդ գիրքն անկեղծ մղումով է գրել, այլ ոչ թե պատվերով, այն դեպքում, երբ ազերիները պարբերաբար հայ զինվորի կյանք են խլում և խնդիրներ ստեղծում սահմանամերձ գոտու բնակիչների համար:

  2. nver says:

    Սա ադեն վերջնա մեծ և հանճարեղ խորհրդատուն ու մեծն բանաստեղն թարգմանվում իր կարդաշների լեզվով Տեսնես ուրեն նայում համապատասխան մարմիններն ,որ միջոցներ չեն ձեռնարկւմ այս խեղկատակության վերջն առնելու համար Թե դավաճանությունն պոզով ու պոչով է լինում Դեռ ավելին հովանավորվում է մարզպետի կողմից,որի խորհրդականի պատիվն ունի մեծն էլնարերգուն

  3. Spartak says:

    Մի քանի անգամ այս մասին իմ կարծիքը հայտնել եմ: Ձանձրալի է արդեն նույն բանի մասին անընդհատ ահազանգել ու բանի տեղ չանցնել:Զարմացած եմ իշխանավորների,Գրողների միության, Մշակույթի նախարարության,հեռուստատեսությունների անտարբերության վրա:Իսկ ապազգային հրատարակչությունն էլ տպագրում ու վերահրատարակում է:Պատասխանատուներ, խնդրում եմ մի բան ձեռնարկեք:

  4. Աննա says:

    Ավելի ու ավելի համոզվում եմ,որ մեր երկրում տեղ ունեն տարօրինակ,մեծամոլական զառանցանքներով տառապող մարդիկ:Լ.Չիբուխչյանի մասին հոդվածները գալիս են լրացնելու այդ համոզմունքը:Ակադեմիկոս մարզպետի ընտրած կադրային քաղաքականությունը հաստատում է այդ համոզմունքը:Լավ սրա վերջը ե՞րբ է գալու:Չկա՞ որևէ մեկը ում հետքրքրի սահմանամերձ մարդկանց ճակատագիրը:Երբ է այս խեղկատակությունն ավարտվելու,երբ որ բոլորն այստեղից գնացած լինեն,թե՞………………..

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728