Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արմնյուզի բացառիկ հարցազրույցը ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ (Տեսանյութ)

Փետրվար 06,2014 15:50

Արմնյուզ– Չե՞ք կարծում, որ Ադրբեջանը չի լսում կամ չի ցանկանում լսել ձեզ:

 – Ի՞նչ առումով: Մենք ակտիվ համագործակցում ենք կողմերի հետ, ուզում ենք գտնել առաջ շարժվելու միջոցներ: Իհարկե, կողմերը պետք է քաղաքական կամք էլ դրսևորեն, որպեսզի այդ լուծումը գտնվի: Մենք կշարունակենք աշխատել ու փնտրել Լեռնային Ղարաբաղի հարցը խաղաղ կարգավորմամբ լուծելու միջոցներ:

Արմնյուզ– Ըստ հայ փորձագետների, կարևոր հանդիպումներից առաջ կամ դրանց ժամանակ սահմանին միշտ տեղի են ունենում կրակոցներ: Չե՞ք կարծում, որ Ադրբեջանն է, այնուամենայնիվ, լարում իրավիճակը: Մենք ուղղակի չենք հասկանում, թե դրանով ինչ է ուզում Ադրբեջանն ապացուցել:

 

– Ես չգիտեմ, թե որ ժամանակահատվածում են տեղի ունենում այս միջադեպերը:

Արմնյուզ– Նախկինում կարելի էր դրանք զուգադիպություններ կոչել, բայց այժմ հստակ երևում է, որ այս հարցում որոշակի օրինաչափություն կա:

 – Ես կարծում եմ, որ ցանկացած պահ պետք է հարգել զինադադարը, անկախ նրանից առաջիկայում տարածաշրջանային պաշտոնական այց կա՞, թե՞ ոչ: Այս հարցը մենք բարձրացրել ենք Բաքվում, կբարձրացնենք նաև Երևանում: Մենք չենք ցանկանում, որ թշնամանքը սրվի: Մենք ուզում ենք, որ տևական խաղաղություն լինի:

Արմնյուզ– Ձեր կարծիքով, հնարավո՞ր է վստահություն ստեղծել սահմանի տարածքում: Չէ՞ որ Ադրբեջանը չի ընդունում, մերժում է արված բոլոր առաջարկները, ոչ հայկական կողմի առաջարկները: Հնարավո՞ր է շփման գծից հեռացնել նշանառուներին:

 

– Խնդիրներից մեկը, որ հույս ունենք, որ երկու կողմերն էլ կընդունեն, վստահության ձևավորման և ժողովրդական ծրագրերն են: Շատ են քննարկվել դրանց կարևորության, կողմերի միջև վստահության ստեղծման խնդիրները: Մենք պետք է սահմանի երկու կողմում էլ աշխատենք այդպիսի ծրագրերի վրա: Կարծում եմ, որ երկու ժողովուրդներն էլ խաղաղություն են ուզում: Այսօր Լեռնային Ղարաբաղը խարիսխ է, որը հետ է պահում թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին: Մենք ուզում ենք վերացնել այդ խոչընդոտը, որ բարգավաճման դարաշրջան բացվի տարածաշրջանում: Կարծում ենք, դա հնարավոր է անել Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման միջոցով, որի կարևոր բաղադրիչներից մեկն էլ հենց վստահության կառուցումն է, ժողովուրդների միջև երկխոսության սկիզբը:

 

Արմնյուզ– Առաջին մասը փաստորեն տապալվե՞ց: Ձեր վստահության կառուցումը տապալվե՞ց:

 

– Այս բոլոր խնդիրների հետ մենք պետք է շարունակենք աշխատել այդ ուղղությամբ: Այստեղ ինչ-որ արագ դեղամիջոց չկա, հեշտ լուծում չենք գտնելու: Մենք պետք է աշխատենք ավելի համառորեն: Երեկ Բաքվում ասացի, որ հիմա կա խաղաղության մի պատուհան, մի հնարավորություն: Եթե ոչ հիմա, ապա ե՞րբ: Մենք պետք է հետամուտ լինենք դրան, գործենք ակտիվորեն: Ադրբեջանի ու Հայաստանի ժողովուրդները չպետք է պահանջեն ոչինչ ավելի քիչ, քան խաղաղությունն է: Մենք տեսնում ենք, որ կա այդ հնարավորությունը:
Ընտրությունները անցել են, և երկու նախագահաներն էլ վերընտրվել են, ԱՄՆ-ն շատ ակտիվորեն ներգրավվել է,բայց նախագահները և ժողովուրդները քաղաքական կամք ունե՞ն, որպեսզի գտնենք տևական խաղաղություն: Ես ցանկանում եմ հաստատել, որ մենք շատ տքնաջան աշխատում ենք, բայց այս հարցը չենք կարող միայնակ լուծել:

 

Արմնյուզ– Ի՞նչ պատասխան ստացաք Բաքվից, երբ առաջարկեցիք օգտագործել հնարավորության պատուհանը:

 

– Կարծում եմ, որ Ադրբեջանն ուզում է ակտիվորեն ներգրավվել, առաջ շարժվել, դրա համար էլ մենք գնում ենք Բաքու: Եթե Բաքուն վաղը ցանկանա, որ ես հետ գնամ, եթե Ադրբեջանի կամ Հաայստանի նախագահները ցանկանան, որ այս երկխոսությունը լինի, մենք պատրաստ ենք միջնորդել այս երկխոսությանը: Եթե պետք է` դրա համար կկազմակերպենք նախագահների, արտգործնախարարների հանդիպումներ: Մենք պատրաստ ենք օգնել այս գործընթացում: Սա հեշտ չէ. 20 տարի ջանքեր են գործադրվել լուծում գտնելու համար, հիմա հասունացել է պահը, որպեսզի մենք կրկնապատկենք մեր ջանքերը և գտնենք առաջ շարժվելու ճանապարհ: Ես պատրաստ եմ: Իմ հարցը Բաքվին ու Երևանին հետևյալն է. դուք պատրա՞ստ եք:

 

Արմնյուզ– Գուցե պոլիտկոռեկտ հարց չէ. Բաքուն ցանկանում է նոր պատերա՞զմ:

 

– Ոչ, ես կարծում եմ` ոչ Բաքուն, ոչ Երևանը չեն ուզում պատերազմ: Դա կործանիչ էր: Ես խոսել եմ մարդկանց հետ, ովքեր ապրել են այդ ժամանակաշրջանում: Դրա պատճառով սարսափելի կորուստներ են եղել: Երկու երկրներն էլ տեսել են պատերազմի հետևանքները, և ոչ ոք չի ցանկանում դա կրկին տեսնել: Դա ամենավատ արդունքն է, որ կարող է լինել, բայց ներկա իրավիճակը, երբ ոչ պատերազմ է, ոչ խաղաղություն, ստատուս քվոյի կարգավիճակը կայուն չէ: Պատերազմից խուսափելու համար պետք է գտնենք ճանապարհ դեպի վերջնական կարգավորում: Իմ ուղիղ պատասխանը Ձեր հարցին. Ադրբեջանը չի ուզում պատերազմ: Ես կարծում եմ, որ այստեղ էլ` Հայաստանի ժողովուրդը և Հայաստանի նախագահը նույնպես չեն ուզում պատերազմ:

 

Արմնյուզ– Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հանրային ելույթներից մեկում ասաց, որ ցանկանում է փոխել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը, որպեսզի ընդգրկվի Թուրքիան:

 

– Իրականում երկու կողմերն էլ ասել են, որ ցանկանում են համանախագահների հետ շարունակել ներկա ձևաչափը և փնտրել լուծումներ: Ես չեմ տեսել հակառակը փաստող որևէ ապացույց: Իհարկե ԱՄՆ-ն ու համանախագահները լսում են բոլոր կողմերին, բայց ձևաչափը, կարծում եմ, ընդունելի է և Երևանում, և Բաքվում: Մենք կշարունակենք Մինսկի խմբի գործընթացը:

 

Արմնյուզ– Այս մասնակիցների հետ հանդիպման սկզբում Դուք ասացիք, որ աշխատանքի սկզբում կարծում էիք, որ շատ ավելի հեշտ կլիներ գործը: Ի՞նչն այնպես չէ, ինչպես կարծում էիք:

 

– Ես դա ասացի, ժողովրդական կամ 2-րդ մակարդակի ծրագրերի առնչությամբ: Նախապես կարծում էի, որ երկու մայրաքաղաքաներում էլ մեծ հետաքրքրություն կլիներ անվտանգության վստահության միջոցների ձևավորման և ժողովրդական ծրագրերի հանդեպ: Բայց իրականում սրանք շատ դժվար ծրագրեր էին: Ես կցանկանայի աշխատել ձեզ հետ, ձեր գործընկերների հետ Բաքվում, որպեսզի գտնենք, թե ինչպես կարող ենք ավելի զարգացնել ծրագրերը երկու ժողովուրդների միջև: Ես լսում եմ ինչ-որ ելույթներ, որոնք այնքան էլ չեն նպաստում խնդրի լուծմանը, լարում են իրավիճակը շփման գոտում, Հայաստանի և Ադրբեջանի սահմաններին: Չեմ կարծում, որ դա ինչ-որ օգուտ կտա: Եթե մենք ցանկանում ենք տևական խաղաղության հասնել, պետք է հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև վստահություն լինի: Պետք է ավելի շատ ժողովրդական ծրագրեր լինեն, անվտանգությանն ուղղված ավելի շատ վստահություն ձևավորող քայլեր: Հուսով եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի ժողուրդներն այս ծրագրերը կսատարեն:

 

Արմնյուզ Մինսկի խմբի վերջին հայտարարության մեջ Անջեյ Կասպրշիկն ասաց, որ երկու կողմերն էլ հավասարաչափ մեղավոր են սահմանին իրավիճակի լարման համար: Ձեր կարծիքով, նման հայտարարություններն ավելի շատ չե՞ն ոգևորում Ադրբեջանին, որպեսզի սահմանին նման միջադեպերն ավելանան:

 

– Մենք դեմ ենք սահմանին որևէ լարմանը: Երբեմն շատ դժվար է լինում պարզելը, թե ինչպես է միջադեպը սկսվել, որովհետև հստակ զեկուցվող տեղեկություն չկա: Մենք պետք է հիմնվենք կողմերի հաշվետվությունների վրա: Նրանք, իհարկե, ԵԱՀԿ-ին պարբերաբար ուղարկում են զեկույցներ, բայց հաճախ շատ դժվար է հասկանալ, թե ինչպես է միջադեպը սկսվել: Մենք գիտենք, որ եղել են վիրավորներ
և զոհեր երկու կողմերում: Իհարկե, մենք ցավում ենք ցանկացած միջադեպի համար, հատկապես եթե դա մարդկային կյանք է խլում, ուստի պետք է աշխատնենք, որպեսզի զինադադարը հաստատուն լինի:

Արմնյուզ– Ինչ-որ պահի բանակցություններին կմիանա՞ Ղարաբաղը: Ե՞րբ դա հնարավոր կլինի:

 – Մենք ցանկանում ենք լսել բոլոր կողմերին: Ես հիմա ճամփորդելու եմ Ղարաբաղ, հանդիպելու եմ նախագահի և արտգործնախարարի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Ես ուզում եմ, որ այդ հաղորդակցման միջոցները բաց լինեն, որովհետև բոլոր կողմերին էլ պետք է լսել: Ես անհամբեր սպասում եմ ղարաբաղյան իմ այցին: Ես խոսում էի միջժողովրդական ծրագրերի մասին, դրանք Լեռնային Ղարաբաղում էլ են կարևոր: Հուսով եմ` այնտեղ նույնպես կկարողանանք իրականացնել ծրագրեր, որոնք այս պահին Ղարաբաղում բնակվող մարդկանց վստահությունը կբարձրացնեն:

Արմնյուզ– Դուք թվիթեր-օգտատեր եք: Ինչպե՞ս եք ինֆորմացիա ստանում այսպիսի նուրբ, բարդ իրավիճակներ մասին, ինչպիսին Ղարաբաղն է:

 

– Շնորհակալություն թվիթերը նշելու համար: Հուսով եմ, որ ձեր հեռուստալսարանը ինձ կհետևի:

Արմնյուզ Ես հետևում եմ:

 – Ես ուզում եմ մեր գործի հարցում բաց և թափանցիկ լինել: Կան որոշ բաներ, որոնք տեղի են ունենում նախագահների և արտգործնախարարների մեջ, դրանք պետք է, իհարկե, կոնֆիդենցիալ մնան: Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները, որոնց վրա այս կոնֆլիկն ուղղակիորեն ազդում է, պետք է ավելի շատ ինֆորմացիա ստանան, գործընթացն ավելի թափանցիկ պետք է լինի: Ես վստահ եմ` մարդիկ որքան շատ հասկանան գործընթացը, որքան թափանցիկ լինի այն, այնքան Հայաստանի և Ադրբեջանի ժողուվուրդները

շատ կուզեն խաղաղության հասնել:

 

Արմնյուզ– Ուղղեք ինձ, եթե ես սխալվում եմ: Դուք ասացիք, որ երկու կողմերն էլ համաձայնեցին շարունակել բանակցություններն ու պատրաստ են ինչ-որ առաջընթացի այս տարի: Սա ճի՞շտ է, թե՞ ավելի շատ համանախագահների ցանկությունն է:

– Շատ դժվար է որևէ ժամանակացույց պատկերացնել. արտգործնախարարները պարբերաբար հանդիպում են, նախագահները Վիեննայում հանդիպեցին, կա երկխոսություն, որն ընթացքի մեջ է: Մենք հուսով ենք, որ սա կարող է հանգեցնել իրական խաղաղ բանակցային կարգավորման, և սա է մեզ անհրաժեշտ. մտնել բանակցությունների այնպիսի փուլ, որն արդյունք կտա, կբերի վերջնական կկարգավորման: Ես հուսով եմ, որ դա կլինի: Ես չէի գա Հայաստան և չէի հանդիպի նախագահի հետ, եթե հավատացած չլինեի, որ հնարավոր է հասնել խաղաղության: Նույնն էլ երեկ` Ադրբեջանում: ԱՄՆ-ն մեծ ջանքեր է գործադրում, որպեզի մենք գտնենք խաղաղ կարգավորման միջոց: Մենք համարում ենք, որ դա հնարավոր է անել: Եթե կա քաղաքական կամք, և քաղաքական առաջնորդները դա կցանականան, և կա Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների ցանկությունը, մենք անպայման կգտենք խաղաղության հասնելու միջոցը:

Նյութի մանրամասները կարդացեք Արմնյուզիի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728