Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ՝ Ներսես Տեր-Վարդանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ։
Ն.Տեր-Վարդանյանը 2006-2014 թ.թ.-ին զբաղեցրել է ՀՀ մշակույթի նախարարի խորհրդականի պաշտոնը:
Ի դեպ, հիշեցնենք, որ տարիներ առաջ նրա անունը շոշափվում էր հափշտակության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով։ Ուղիղ 4 տարի առաջ՝ 2010 թվականի փետրվարի 5-ին, ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ մշակույթի նախարարի խորհրդականի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ վերջինիս օժանդակությամբ նույն նախարարության աշխատակազմի իրավաբանական և վերահսկողության վարչության պետի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու միջոցով խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի առթիվ:
ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Ն. Տեր-Վարդանյանը, օժտված լինելով պատվիրատուի ղեկավարի լիազորություններով, ստորագրել է պայմանագրով նախատեսված, սակայն փաստացի չկատարված աշխատանքների հանձնման-ընդունման կեղծ արձանագրությունները, որպիսի գործողությունների հետևանքով Ա. Հայրապետյանը հնարավորություն է ստացել և հափշտակել 19.010.000 դրամ առանձնապես խոշոր չափերի գումար` պետությանը պատճառելով էական նյութական վնաս, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Կարդացեք նաև
Քրեական գործով նախաքննությունն իրականացրել է Ազգային անվտանգության քննչական ծառայությունը։ Ըստ մեր ունեցած տեղեկությունների, գումարները վերականգնվեցին, գործը կարճվեց, իսկ չարաշահումների մասին մոռացան։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում