Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԵԿ պատգամավոր. «Մաքսային միության անդամակցումը մեր երկրի շահերից է բխում»

Փետրվար 06,2014 14:07

«ՕԵԿ-ը ակտիվ քաղաքական ուժ է, ակտիվ է ոչ միայն ԱԺ-ում, այլև տարածաշրջանում»,-այսօր «Peoplemeter» մամուլի ակումբում հայտարարեց «Օրինաց երկիր» կուսակցության պատգամավոր Իշխան Խաչատրյանը:

Պարոն Խաչատրյանը որպես ակտիվության վկայություն և ՕԵԿ-ի պասիվությանը վերաբերող հարցին ի պատասխան՝ նշեց. «Չկա մի քառօրյա, որտեղ հայտարարությունների ժամին ՕԵԿ պատգամավորների կողմից հայտարարություններ չհնչեն»:

Aravot.am-ի դիտարկմանը, թե արդյոք ՕԵԿ-ի պասիվության մասին չի՞ վկայում այն, որ ՕԵԿ-ը պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգի դեմ պայքարող քաղաքացիների կողքին չէ, գազի խնդրի, Մաքսային միությանն անդամակցության վերաբերյալ հստակ դիրքորոշում չի հայտնել, պարոն Խաչատրյանը պատասխանեց. «ՕԵԿ-ը սկզբունքային հարցերում արտահայտել է իր դիրքորոշումը: Մաքսային միության անդամակցումը մեր երկրի շահերից է բխում: Այսօր մենք լրջագույն խնդիր ունենք, երբ ՀՀ քաղաքացիները չեն կարողանում ՌԴ գնալ, երբ օրենքը թույլ է տալիս միայն 90 օրով գտնվել ՌԴ-ում: Այս հարցով Արթուր Բաղդասարյանը նամակով դիմել է ՌԴ համապատասխան մարմնին՝ խնդիրը լուծելու համար: Գազային համաձայնագրի վերաբերյալ էլ մեր դիրքորոշումը բազմիցս հայտնել ենք: Ինչ վերաբերում է այն առաջարկին, որ ստեղծվի գազի խնդիրների հանձնաժողով, ապա մենք կարծում ենք, որ դրա կարևորությունը չկա»:

Մեր հստակեցմանը, ինչո՞ւ ՕԵԿ-ը դժգոհող քաղաքացիների կողքին չէ, պարոն Խաչատրյանն ընդհանուր պատասխան տվեց. «ՕԵԿ-ը իր ամբողջ գործունեության ընթացքում եղել է բարեփոխումների կողմնակից: Իսկ երբ լինի ՍԴ որոշումը, այն ժամանակ մեր կարծիքը կհայտնենք»:

Մեր հարցին՝ ինչպե՞ս կգնահատի ՀՀ կառավարության աշխատանքը, ՕԵԿ պատգամավորը խուսափեց հստակ գնահատական տալ. «Կառավարության գնահատականը մենք չէ, որ պետք է տանք, մենք՝ պատգամավորներս, այդ սխալները պետք է ներկայացնենք»:
Հարցին՝ ինչո՞ւ է ՕԵԿ-ը մշտապես համաձայն ՀՀԿ-ի հետ, պարոն Խաչատրյանն այսպես պատասխանեց. «Կոալիցիայում տարաձայնություններ չեն լինում: Սա կոալիցիա է, որտեղ ընդհանուր որոշում է կայացվում»:

Ռոբերտ Քոչարյանի հավանական վերադարձի մասին ՕԵԿ պատգամավորը կարծում է, որ դա հստակ իմանալ միայն Քոչարյանը կարող է, բայց բացառել պետք չէ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Karen says:

    Մտքի տիտան: 20 տարի անկախությունից հետո էդ եզրակացությանը եկա՞ք:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728