Լրահոս
Օրվա լրահոսը

Ախալցխաի բնակիչներին թույլ են տվել ինքնուրույն ընտրել քաղաքապետի

Փետրվար 06,2014 13:56

Երեկ Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունել է ինքնակառավարման

մարմինների վերաբերյալ նոր օրինագիծը: Նոր օրինագծի համաձայն միայն այն
քաղաքները, որոնք համարվում են շրջանային կենտրոններ ունենալու են
ինքնակառավարման կարգավիճակ:

Ինքնակառավարման իրավունք ստացած քաղաքների շարքում է նաեւ Սամցխե-Ջավախք
տարածաշրջանի կենտրոնը համարվող Ախալցխա քաղաքը, որտեղ ներկա դրությամբ
հայերը կազմում են մոտ 40%(16,879 մարդ) իսկ վրացի- 28,473:

Նոր օրինագծի համաձայն քաղաքապետի պաշտոնը Ախալցխայում դառնում է ընտրովի:

Սկզբնական փուլում ինքնակառավարման քաղաքների վերաբերյալ օրենքի նախագիծը
մշակվում էր ավելի ժողովրդավար սկզբունքներով եւ ենթադրում էր ավելի լայն
ինքնակառավարման իրավունքի շնորհում շրջաններին: Օրինագծի նախնական մշակման
եւ քննարկման փուլում ենթադրվում էր թվով ավելի շատ քաղաքների շնորհել
ինքնակառավարման իրավունք, սակայն Վրաստանի պատրիարքի խիստ
հայտարարությունից հետո, որտեղ նա վտանգ տեսավ ազգային
փոքրամասնություններով բնակեցված շրջանների համար, տվյալ օրինագիծը
վերանայվեց, ինչի արդյունքում ենթադրաբար Սամցխե-Ջավախքի հայաշատ
Ախալքալաքը զրկվեց ինքնակառավարման քաղաքի իրավունքից:

«Այս օրենքի հիմնական նպատակն է եղել իրական մեխանիզմների ստեղծումն այն
բանի համար, որպեսզի շրջանների բնակչությունը` տեղական բնակչությունը
ներքաշվի բոլոր այն գործընթացներում, որոնք կատարվում են երկրում: Առաջին
հերթին իրենց գյուղերում, շրջաններում կատարվող իրադարձություններում: Ի՞նչ
ստացանք մենք արդյունքում:

Այս օրենքի գլխավոր ձեռքբերումն այն է, որ արդեն գոյություն ունեցող
ինքնակառավարումներում` որոշակի մունիցիպալ համակարգերում, ապագայում ավելի
ինքնավար դառնալու հեռանկար է ի հայտ եկել, որը ենթադրում է նրանց
անհրաժեշտ ռեսուրսների մատակարարում: Այդ թվում նաև ֆինանսական:
Ապագայում», -հայտարարել է Գիա Ժորժոլիանին:

armenian-community.ge

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728