«Ե՛վ Սերժ Սարգսյանի հարցազրույցից, ե՛ւ այլ զարգացումներից կարելի է ենթադրել, որ մենք ունենք մի իրավիճակ, երբ որ Մաքսային միության հետ կապված այդ գործընթացները եւ Եվրամիության հետ այդ նոր ձևաչափի ստեղծումը գնում են զուգահեռ տեմպերով»,- այսօր՝ փետրվարի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Քաղաքագետի կարծիքով՝ 2014 թվականի ընթացքում լուրջ զարգացումներ կարելի է սպասել անվտանգության ոլորտում, որն առաջին հերթին պայմանավորված է հայկական բանակի նոր ռազմատեխնիկական համագործակցության նոր ծավալի հետ: Եվ եթե դա իրականանա, պարոն Մինասյանի խոսքերով՝ աննախադեպ կանդրադառնա տարածաշրջանային ռազմական հավասարակշռվածության վրա:
Իսկ այն հարցին, թե բարեփոխումներն անվտանգության ոլորտում կարո՞ղ են ազդել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վրա, Սերգեյ Մինասյանը պատասխանեց, որ կարող է ազդել, եթե պահպանվի ռազմատեխնիկական հավասարակշռվածությունը, մենք դժվար թե կունենանք արագ զարգացումներ.
«Այսինքն` մենք չենք ունենա ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքի ուժեղացում, բայց դրա հետ մեկտեղ՝ մենք տեսանելի ապագայում որեւէ ակնկալիքներ չպետք է ունենանք կոնֆլիկտի լուծման վերաբերյալ, քանի որ կոնֆլիկտը, ինչպես նաեւ հետխորհրդային տարածքում բոլոր այլ էթնոքաղաքական կոնֆլիկտներն ունեն իրենց սեփական տրամաբանությունը եւ հեշտ լուծվող կոնֆլիկտներ չեն»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ