Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Գրիգորյան. «Եթե չեք ալարըմ, կգաք էդ օրը ընդեղ` կտենաք»

Փետրվար 06,2014 13:06

Փետրվարի 15-ին մարզահամերգային համալիրում կայանալու է «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության հերթական համագումարը: Aravot.am-ն այսօր խորհրդարանում ԵԿՄ նախագահ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանից հետաքրքրվեց`համագումարում անակնկալներ կլինե՞ն: «Օրինակ, ի՞նչ անակնկալների ես սպասըմ դու»,- հարցին հարցով պատասխանեց Մանվել Գրիգորյանը:

Հետաքրքրվեցինք`ԵԿՄ համագումարում քաղաքական հայտարարություններ կհնչե՞ն: «Քաղաքական չեմ իմանում, բայց ազգային կհնչեն: Ցեղասպանության մասին, Ղարաբաղի մասին հայտարարություններ կընդունվի: Ի նպաստ հայ ժողովրդի`կլնեն նման հայտարարություններ, բայց ոչ ինչ-որ անհատական որեւէ մեկի շահին կամ բանին: Էն ինչ-որ ֆունկցիաներ կա երկրապահական` կլնեն»,- եղավ պատասխանը:

Հարցին`համագումարում ԵԿՄ ղեկավար կազմի փոփոխության հարցերին անդրադարձ կլինի՞, քանի որ վերջերս այդ թեման անընդհատ արծարծվում է`կապված գեներալի առողջական վիճակի հետ: «Սաղ վախտ էլ խոսացել են, մեր ըլած-չլածին ա, թող խոսան: Էտի երկրապահն ա որոշում ոչ թե խոսացողները: Եթե չեք ալարըմ, կգաք էդ օրը ընդեղ`կտենաք»,- ասաց Մանվել Գրիգորյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Spartak says:

    Հարգելի Նելլի, համենայնդեպս գեներալի արտահայտչաձևը չարժե մեխանիկորեն ներկայացնել:Չկարծեք խելագարվում եմ նրա համար:Լրագրողական էթիկա գոյություն ունի:Նրա խոսելաձևն է այդպես, ինչո՞ւ ծաղրել:Կարծում եմ պարոն Աբրահամյանը համամիտ կլինի ինձ հետ:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728