Այս պահին «Ընդդեմ կենսաթոշակային 5 տոկոս պարտադիր վճարների» նախաձեռնության անդամները հավաքվել են կառավարական թիվ 3 շենքի դիմաց եւ վիճում են ոստիկանների հետ: Ոստիկանները խնդրում են ճանապարհը բացել, իսկ ակտիվիստները հրելով առաջ են գալիս կառավարական շենքի աշխատակիցներին կոչ անելով միանալ իրենց եւ բացականչում. «Պարոնայք ոստիկաններ, բացեք ճանապարհը, դուք խոչընդոտում ենք մեր խաղաղ հավաքի անցկացման իրավունքը»:
Այս պահին նորանոր ոստիկաններ են մոտենում ակցիային: Նշենք, որ տարածքում մեծ ու փոքր ոստիկանական մեքենաներ են:
Ակտիվիստները պատրաստվում են շուտով գնալ կառավարության շենք, Կենտրոնական բանկ, պետեկամուտների կոմիտե եւ քաղաքապետարան: Նրանք կոչ են անում միանալ իրենց:
Ակտիվիստներն այսօր բողոքում են նաեւ ստեղծված այն խառնաշփոթից, որ ստեղծվել է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից հետո, որտեղ ասվում է, որ գործատուները պատասխանատվության չեն ենթարկվի, եթե պարտադիր պահումներ չանեն, մյուս կողմից հարկայինը պարտադիր պահումներ է պահանջում:
Կարդացեք նաև