Մաքսային միությանը անդամակցելով՝ Հայաստան ներմուծված մի շարք ապրանքների մասով հսկայական գնաճ կարձանագրվի. Լրատվամիջոցներում նման հրապարակումներն իրականությանը չեն համապատասխանում: Այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը: Նրա խոսքերով՝ ինֆլյացիոն առավելագույն ճնշումը 1,5 տոկոսի կարող է հասնել:
Նիստը վարող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նախարարին հանձնարարեց նիստից հետո պարզաբանումներ տալ լրատվամիջոցներին գնաճի վերաբերյալ:
Այսօր կառավարության նիստին Տիգրան Սարգսյանն ասաց, որ մեկնարկել է պետական ծառայողների համար բնակարանային ապահովության ծրագիրը, եւ արդեն 3500 պետական ծառայողներ ցանկություն են հայտնել մասնակցել ծրագրին: Բնակարանները կառուցվելու են Երեւանում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Կարդացեք նաև