Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Աշոտյանը ընթացք չտա, պետական քոլեջը կդիմի այլ քայլերի

Փետրվար 06,2014 12:08

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին է դիմել Երեւանի էստրադային եւ ջազային արվեստի պետական քոլեջի կոլեկտիվը: Նրանք տեղեկացնում են, որ ինչ-ինչ գործընթացների պատճառով քոլեջը շուրջ 3 տարի է՝ հայտնվել է ապակայունացած եւ ոչ առողջ աշխատանքային մթնոլորտում: Չնայած այն բանին, որ գոյություն ունի տնօրեն ընտրելու եւ նշանակելու կանոնակարգված գործընթաց, ըստ կոլեկտիվի, գոյություն ունի տնօրեն նշանակելու ստվերային գործընթաց: Երեւանի էստրադային եւ ջազային արվեստի պետական քոլեջում տնօրեն նշանակելու մենաշնորհը վերապահված է Ռոբերտ Ամիրխանյանին, որը տաղանդավոր երգահան լինելով հանդերձ, «վերջին տասնամյակում հայտնի է իր՝ արվեստագետին ոչ վայել վարքագծով»:

Ըստ մեր տեղեկությունների՝ քոլեջի տնօրենի պարտականությունները ժամանակավոր դրվել է Ռ. Ամիրխանյանի հովանավորյալ Լեւոն Սահակյանի վրա: Մինչ այդ տնօրենի պարտականությունները կատարում էր Հասմիկ Մանասյանը: Արմեն Աշոտյանին ուղղված նամակում կոլեկտիվը նշում է. «Շուրջ 35 տարվա պատմություն ունեցող քոլեջի աշխատանքային եւ ուսանողական կոլեկտիվները՝ ի դեմս Մանասյանի, տեսան իր դերն ու պարտականությունները գիտակցող, մարդկային բարձր արժանիքներով եւ սկզբունքներով օժտված անձնավորության եւ միայն նրան են պատկերացնում քոլեջի տնօրենի պաշտոնում»:

Առաջիկայում սպասվում է տնօրենի ընտրություն: Ուշադրության է արժանի այն, որ Լեւոն Սահակյանի՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու հրամանում նշված է «մինչեւ մրցույթ» բառակապակցությունը:

Aravot.am-ի տեղեկություններով, առաջիկա օրերին քոլեջում սպասվում է բողոքի ակցիա, ժողով, քանի որ, ըստ նրանց, կրթության եւ գիտության նախարարը որեւէ ընթացք չի տվել իրենց նամակին, որը, ի դեպ, ստորագրել են կոլեկտիվի 30 անդամներ:

Մեր տրամադրության տակ է նախարարին ուղղված նամակը: «Հիմա էլ հերթը հասել է Երեւանի էստրադային եւ ջազային արվեստի պետական քոլեջում տնօրեն ընտրելու գործընթացը ուղղորդելուն եւ Ամիրխանյանի քմահաճ ամբիցիաներին հագուրդ տալուն՝ նաեւ այս ասպարեզում», -ասում են քոլեջի աշխատակիցները:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (18)

Պատասխանել

  1. Lilit says:

    Աշոտյանը, բնականաբար, ընթացք չի տա, քանի որ հիմա խիստ զբաղված է իր նոր բիզնեսով,տարրական դասարանների աշակերտների վրա բան ունի վաճառելու……ինքներդ լուծեք ձեր հարցերը……մարդը հո միջից չի ճղվելու…..

  2. Դավիթ says:

    Ամիրխանյանն ել “հովանավոր” դարձավ?
    Շուտով գերեզմանոցների պահակներին ել են հանրապետականները նշանակելու

  3. Արտյոմ says:

    Հասմիկ Մանասյանը օժտված է կառավարման,կազմակերպչական եւ մարդկային բարձր ունակություններով,հուսով եմ Արմեն Աշոտյանը անպայման կոժանդակի ճիշտ ընտրությանը:

  4. Ես հավատում եմ, որ պարոն Աշոտյանը կվերանայի այս հարցը և կհաղթանակի արդարությունը

  5. Даниел says:

    Асмик Манасян является здравомыслящим современным и хорошим руководителем.И я не совневаюсь что Армен Ашотян примет справедливое решение.Если мы хотим верить в хорошее будущее нашего народа.

  6. Լիլիթ says:

    Հարգելիներս , ով ցանկանում է տնօրեն դառնալ կարող է դիմել Ռ. Ամիրխանյանին :

  7. Սուսաննա says:

    Ահա թե ինչով է զբաղվում մեր հարգարժան մտավորականը ` Ռոբերտ Ամիրխանյանը :

  8. Մելիք says:

    Պարոն Ամիրխանյան թյլտվեք մարդկանց իրենք ընտրեն իրենց ղեկավարին :

  9. LILit says:

    Պարոն Աշոտյան կարծում եմ Դուք ողջամիտ որոշում կկայացնեք ,իսկ Դուք Պարոն Ամիրխանյան թույլ տվեք մարդկանց իրենք ընտրեն իրենց ղեկավարին :

  10. Սեդա says:

    Աշոտյանը թերևս,, ի պաշտոնե, կատարում է իր պարտականությունները, բայց արի ու տես, որ կոմպոզիտորը բավական չէ դուրս է եկել իր շրջանակներից,, դեռ մի բան էլ ավել,, կադրային հարցեր է լուծում այնտեղ, որտեղ արդեն իսկ այդ հարցին շատ արժանի լուծում էր տրված….

  11. Ofelya says:

    Հարգելի տիկին Մինասյան խոսքս հղում եմ Ձեզ, քանի որ հոդվածի հեղինակը դուք եք, նախ ասեմ, որ ապատեղեկատվություն տարածելը ինֆորմացիայի դարաշրջանում բազմաթիվ տարիների փորձ ունեցող մասնագետի համար ըստ իս անհարիր է: Դուք հիմք ընդունելով <> ներկայացնում եք մի ամբողջ կոլեկտիվի կարծիք, ընդ որում այդ կոլեկտիվ ասվածը իր մեջ ներառում է պրոֆեսորներ և բազմաթիվ տարիների փորձ ունեցող մասնագետներ, մեջբերում եք անում կոլեկտիվի խոսքը, որը շատ հեռու է իրականությունից:
    Այո, քոլեջի կոլեկտիվի մեծամասնության նախաձեռնությամբ նամակ է գրվել հարգարժան պարոն Ա.Աշոտյանին, խնդրելով քոլեջի նոր տնօրեն նշանակելու ժամանակ հաշվի առնել իրենց կարծիքը և նաև ավելացնեմ, որ նամակում կոնկրետ նշված եղել է նախընտրելի թեկնածու Հ.Մանասյանի անունը:
    <>: Հարգելիս, եթե նամակը Ձեր տրամադրության տակ է , ապա բարի եղեք իսկությունը ներկայացնել հանրությանը , այլ ոչ թե ապատեղեկատվություն տարածել:
    Շնորհակալություն

    © 1998 – 2014 Առավոտ – Լուրեր Հայաստանից

  12. Մարինա says:

    Հասմիկ Մանասյանին չեմ ճանաչում, բայց եթե մի անձի թիկունքին են կանգնում կոլեկտիվի անդամները դա արդեն ինքնին համարում եմ ձեռքբերում:Դրա փոխարեն լավ եմ ճանաչում և ժամանակին համարվել եմ Ռ.Ամիրխանյանի արեստի մեծ երկրպագուն և հիմա շատ ցավում եմ, որ երբեմնի արվեստագետը կուլ է գնացել ժամանակիս կեղտոտ բարքերին:Կարծիք չէի հայտնի այս նյութի վերաբերյալ, եթե Արմնյուզի լուրերով չդիտեի ներկայիս տնօրենի ամբիցիոզ ելույթը ու ինձ չզայրացներ Ամիրխանյանի բռնազբոսիկ մեկնաբանությունը:Անգամ նրա արտահայտած երկու նախադասությունն էլ իր մեջ հերթական անպատժելիության կնիքն էր կրում:Ցավում եմ , երբ հերթական անգամ ստիպված եմ հիասթափվել մարդուց ում ժամանակին երկրպագել եմ:Միայն մի ցանկություն ունեմ, եթե հանկարծ պրն. Ամիրխանյանին իմ ձայնը հասանելի դարձնելու հնարավորություն ունենայի կխնդրեի, որ նա գոնե փորձի պահպանել այն փոքր հարգանքը, որ վայելում էր իմ նման հասարակ ժողովրդի ներկայացուցիչների կողմից:Այդքան էժան մի վաճառեք ձեզ…

  13. Ֆիդել says:

    Չեմ կարծում,որ սա այն դեպքն է,երբ պրն.Աշոտյանը կարող է ինքնուրույն որոշում կայացնել,ասեմ ավելին ,ես կարծում եմ որ,նախարարն ավելի լավ,օբյեկտիվ ,և ամենակարևորը ի պաշտոնե որոշում կկայացներ,բայց մեր երկրին դա սազական չէ.բա նախագահն հո պարապ չի մնա ,վերջերս հարսանիք էլ չկա,ասում են Ամիրխանյանը տենդերով ա շահել այս աթոռը,գնումների պետն էլ նախագահն ա ,նախարարն էլ նայել ա ,որ խախտում չլինի…Ամեն մարդ իրա գործին…Ամիրխանյանն էլ իրա պոստին, Երազ իմ Երկիրն էլ իրանց ճակատին…

  14. գրիգ says:

    Հարգելիներս ոմանց նախանձի և մեծ ախորժակի պատճառով նախկին տնօրենի պաշտոնակատար իրոք վորպես սրտացավ տնօրեն Ռ. Սարգսյանի դեմ դուրս եկած միքանի խամաճիկներ մեծ կոմպոզիտոր հարգարժան պարոն Ռ. Ամիրխանյանի գլխավորությամբ խոչնդոտեցին Ռ. Սարգսյաին քոլեջի իրոք զարգացմանը. Ասեմ որ ես քոլեջի ուսանող եմ ու համուզվաց կարող ոմ ասել քոլեջը Ռ. Սարգսյանի օրոք ավելի շատ բարեփոխումներ է ունեցել քան իր ստեղծման օրից մինչ պարոն Սարգսյանի տնօրեն դառնալը. Եվ ուզում եմ պարոն Աշոտյանին խնդրել որ որոշ խամաճիկների տույլ չտա ու չնշանակի տնօրեն միայն պարոն Ամիրխանյանի ցանկությամբ. Ես ել եմ կողմ Տիկին Մանասյանի թեկնածության

  15. Anna says:

    Հարգելի պարոն Աշոտյան Կոմպոզիտորների Միությունում և հանրության կողմից չսիրված և հարգանք չվայելող ամբիցիոզ մարդու խոսքին ինչպես կարելի է հավատալ և վստահել նրա թեկնածուին: Այժմ էլ նույն ճակատագրին է արժանանալու Երևանի Էստրադային և ջազային արվեստի պետական քելեջը: Բոլորս էլ տեղյակ ենք, որ նա երկար տարիներ աշխատել է(եթե կարելի է այդպես անվանել) քոլեջում՝ չհաճախելով և ուսանողների հետ չպարապելով ստացել է աշխատավարձ: Կարող եք հարց տալ նրան՝ ինչ՞ խղճով է նա ստացել այդ աշխատավարձը:

  16. Anna says:

    Լինելով քոլեջի ուսանողուհի դիմում եմ Ձեզ պարոն Ամիրխանյան, քանի՞ անգամ եք այցելել քոլեջ և Ձեր խորհուրդներով քանի՞ անգամ եք աջակցել քոլեջին: Խնդրում եմ վերհիշեք և համեմետականներ անցկացրեք քոլեջի նախկին և ներկայիս վիճակին և աշխատանքային կարգ ու կանոնին: Եթե իհարկե նախկինում եղել եք քոլեջում, ինչպես այս մի ամիսների ըթացքում եք այցելում: ՈՒսանողների կողմից մեր շնորհակալությունն ենք հայտնում Ռ. Սարգսյանին և Հ. Մանասյանին նրանց բարեհամբյուր, պատրաստակամ լինլու համար: Իսկ պարոն Սահակյանին տեսնել, որպես ՏՆՕՐԵՆ ապշելու է :

  17. Sveta says:

    Ես դիմում եմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին խնդրելով հաշվի առնել երիտասարդների կարծիքը և թույլ տալ մեր ապագան մենք ընտրենք .Մենք շատ լավ գիտենք ինչ է կատարվել և ինչ պայմաններով է քոլեջի տնօրեն ընտրվել. Չցանկանալով վիրավորել ոչ ոքի անուններ չեմ գրի ,բայց դե գիտենք էլի դժվար են երիտասարդներին զիջում իրենց տեղը. Ջազ քոլեջին երիտասարդներ են պետք նոր շունչ հաղորդելու համար.արդեն հոգնել ենք ձևաոր մարդկանցից.

  18. Անի says:

    Ես չեմ զարմանում, որ նման բազարներ են անցնում դառնում, զարմանում եմ, որդեռ ծնողներ կան, որոնք իրենց զավակներին նման ուսումնական հաստատություններ են ուղարկում: Իմ կարծիքով այս քոլեջը, ավելի ճիշտ չքոլեջը պետ ք է փակվի՝ ուսանող չունենալու պատճառով: Սիրելիներս, ափսոս են ձեր դրամները, մի հաստատություն որտեղ տնօրենի կռիվ է գնում, ի՞նչ կրթություն պետք է տա ձեր զավակներին: Տնօրենի կռիվ ինչո՞ւ է գնում, եթե փող չկա մեջտեղը: Վերջում հիշեցնեմ. բավարարվեք արդար քրտինքով աշխատած դրամներով, հավատացեք հարամ փողը չի ուտվում, ուստի տնօրեն դառնալու համար էժանագին բաների հետևից մի ընկեք, հատկապես մի փորձեք ցեխ շպրտել Ամիրխանյանի վրա, մարդ, որին հաստատ ժամանակին քծնած կլինեք, երբ ինքը վերևում էր, իսկ դուք բարձրանալու ճանապարհին: Առայժմ՝ այսքանը:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728