Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանից միլիարդավոր դոլարների արտահոսքի մասին գիտեն բոլոր միջազգային կառույցները. PFA. «168 ժամ»

Փետրվար 06,2014 11:57

Անցյալ տարվա դեկտեմբերին Global Financial Integrity կազմակերպության

հրապարակած «Զարգացող երկրներից ոչ օրինական ֆինանսական հոսքեր 2002-2011» զեկույցը բավականին բուռն արձագանք առաջացրեց ՀՀ իշխանության ներկայացուցիչների շրջանակներում։

GFI-ի փորձագետների գնահատականներով՝ 2002-2011 թթ. ընթացքում մեր երկրից անօրինական փողերի արտահոսքի ծավալը գերազանցել է 6.2 մլրդ դոլարը։

Global Financial Integrity -ի զեկույցի հետ կապված «168 ժամը» մի քանի հարց ուղղեց Policy Forum Armenia-ի (www.pf-armenia.org) գրասենյակին, որը շահույթ չհետապնդող վերլուծական կենտրոն է և որը նպատակ է հռչակել՝ ամրապնդել Հայաստանի տնտեսական զարգացման եւ ազգային անվտանգության դիսկուրսը և այդպիսով աջակցել Հայաստանում արդյունավետ հանրային քաղաքականության իրականացմանը։

Ինչպե՞ս է PFA-ն գնահատում GFI-ի զեկույցը և դրանում արտացոլված ցուցանիշները։

 – Global Financial Integrity կազմակերպության այս զեկույցը փայլուն մի փորձ է՝ գնահատելու այն, ինչի մասին գիտեն բոլորը, սկսած միջազգային կառույցներից՝ վերջացրած փողերի լվացման և արտահոսքի հետ առնչվող շատ երկրների պետական մարմինների պաշտոնյաներով։  Զեկույցը  բավականին թափանցիկ ձևով ներկայացնում է օգտագործված տվյալներն

ու մեթոդոլոգիան, որն ինքնին բավականին ողջունելի է, և արդյունքում՝ ստացվում են թվեր, որոնց մասին, ինչպես ասացինք, մասնագետներն իրականում գիտեն։

Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728