Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ես եմ ձեր նախագահը, պիտի ինձ մեղադրե՞ք». Սերժ Սարգսյանը` ցուցարարներին. ԳԱԼԱ (Տեսանյութ)

Փետրվար 06,2014 11:49

Այսօր վաղ առավոտյան մայրաքաղաքի Կոնդ թաղամասի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել Սերժ Սարգսյանի նախագահական առանձնատան դիմաց: Նրանք պահանջել են, որպեսզի Սերժ Սարգսյանը անձամբ հանդիպի իրենց եւ իրենց խնդրին լուծում տա: Բողոքի ակցիայի մասնակիցները ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում նշել են, որ իրենց խնդիրն առկա է շուրջ 7 տարի, սակայն պատասխանատուները հրաժարվում են լուծում տալ: Դուրս գալով նախագահականի իր առանձնատնից՝ Սերժ Սարգսյանը մոտեցել է բողոքող քաղաքացիներին:

«Կորեայի որբերը մեզանից լավ են ապրում,- դիմելով Սերժ Սարգսյանին՝ նշել են քաղաքացիները,- 2 ամիս է՝ վարձավճարները չեն տալիս»:

«Մի րոպե, մի րոպե,- սաստել է Սերժ Սարգսյանը,- եթե ես եմ ձեր նախագահը, ուրեմն պիտի մեղադրե՞ք»:

«Հրաման տվեք՝ թող անեն, էլի»,- ի պատասխան ասել են ցուցարարները:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Տեսանյութը՝ Փայլակ Ֆահրադյանի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728