Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Դեմ եմ» նախաձեռնության անդամ. «Գործատուների վրա պարտավորություն չկա դրված գումար փոխանցելու»

Փետրվար 06,2014 11:46

«Այսօր ՀՀ-ում տիրում է սահմանադրական ճգնաժամ»,-«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Դեմ եմ» նախաձեռնության անդամ, իրավաբան Գևորգ Հայրապետյանը:

Նա նշեց, որ ՍԴ-ի որոշումը մարդկանց հնարավորություն է տվել ոչ միայն չընտրել, այլ նաև, որ իր փոխարեն չեն կարող ընտրել:

Անդրադառնալով այն իրավիճակին, երբ մի շարք գործատուներ պահում են այդ հինգ տոկոսները, պարոն Հայրապետյանն ասաց. «Արվում է մի գործողություն, որը կուտակային կենսաթոշակների մասին օրենքով չի կարգավորվում: Սա կամայականություն է, ուղղակի վերևից ասված մի բան»:

Իրավաբանը քաղաքացիներին խորհուրդ է տալիս պարզ դիմումով, գրավոր, սեփական բառերով դիմել գործատուին ու խնդրել, որ չփոխանցվի: Իսկ եթե դրանից հետո ճնշումն ավելի ուժեղանա, ապա գոյություն ունեն վարչարարության և վարչական վարույթի մասին օրենքներ, որոնք պարունակում են դիմումի ձևերը և այդ կետերը պահպանելով՝ կարելի է սեփական բառերով պահանջը, խնդրանքը ձևավորել ու դիմել պետական մարմնին և սկսել վարույթներ: Թող արդեն վարչարարությունն իրականացնող մարմինը հարցի լուծումը քննի, բազմաթիվ դիմումներ քննի և հարցի պատասխանը տա: Եթե նրանք այդպիսի պայման են պարտադրել, թող այդ պարտադրանքի պատասխանատվությունը կրեն»:

«Դեմ եմ» նախաձեռնության անդամ Դավիթ Խաժակյանը վստահեցրեց. «Նորմատիվ ակտերի իրավական հետևանքից ազատել է սահմանադրական դատարանը, դա նշանակում է, որ այդ օրենքը կասեցված է: Գործատուների վրա պարտավորություն չկա դրված գումար փոխանցելու: Եթե պարտադիր են, ապա երկուսը միասին, եթե կասեցվել են, երկուսը միասին: Տվյալ պահին գործատուները ազատված են որևէ պարտադիր գումար փոխանցելուց: Եթե գումար չեն փոխանցում ֆոնդերին ու կամուրջ հաշվին, ապա որևէ պատասխանատվության չեն ենթարկվում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728