Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմա մեր կառավարության երազանքն այն է, որ «ԵրԱԶ»-ի պատմությունը կրկնվի. «Հայկական ժամանակ»

Փետրվար 06,2014 11:34

«Պարոն Ավանեսյան, առաջարկում եմ դիմեք Մաքային միությանը, որպեսզի նրանք մի քանի հազար հատ «ԵրԱԶ»–ի քվոտա իջեցնեն Հայաստանին, արտադրենք տանք»,- երեկ այսպիսի հումոր-առաջարկ է արել «ՀԺ»-ի թղթակիցը ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանին։ «Հենց դա էլ իմ երազանքն է»,- հումորով պատասխանել է նախարարը։

Սա այն դեպքն է, երբ հումորի միայն մի մասն է հումոր։ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հեռանկարները արդեն սկսել են ուրվագծվել, եւ արդեն շատերն են սկսել հասկանալ, որ դա իր հետ բավականին լուրջ խնդիրներ է բերելու։ Խոսքը, մասնավորապես, գների աճն է, որի անխուսափելիության մասին նույնիսկ իշխանությունն է խոսում։

Եվ սա քողարկելու համար պաշտոնական քարոզչությունն արդեն այլ շեշտադրումներ է անում։ Ասվում է, որ ՄՄ-ին Հայաստանի անդամակցության շնորհիվ մենք ավելի շատ ապրանքներ կարտահանենք Ռուսաստան, Բելառուս ու Ղազախստան։

Այստեղ կարեւորն այն է, թե ինչ ենք արտահանելու։ Եվ մեր «ԵրԱԶ»-ի պատմությունը դառնում է արդեն ուսուցողական նյութ։ Տասնամյակներ շարունակ մենք «կենտրոնից» իջեցված քվոտաների շրջանակներում արտադրում էինք «ԵրԱԶ»-ը եւ մատակարարում այն ամբողջ ԽՍՀՄ տարածքով։ Դա հնարավոր էր միայն այն պատճառով, որ այլ երկրներում արտադրված «ֆուրգոնների» մուտքը ԽՍՀՄ գործնականում արգելված էր։ Բայց երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց, պարզ դարձավ, որ մեր «ԵրԱԶ»-ի ամենաօգտակար գործառույթը անեկդոտների հերոս լինելն է։ Եվ հիմա մեր կառավարության երազանքն այն է, որ «ԵրԱԶ»-ի պատմությունը կրկնվի։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728