Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արմեն Հայրապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ։
***
Արմեն Հայրապետյան
Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր
Կարդացեք նաև
12 հուլիսի 1970 թ., ք. Արթիկ
Կրթություն
1987-1992 թթ. – Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ, մասնագիտություն՝ աշխատանքի կազմակերպում և նորմավորում, տնտեսագետի որակավորում
Աշխատանքային գործունեություն
1994-1998 թթ. – «Հայխնայբանկի» Արարատի բաժանմունքի վարկային բաժնի ավագ տնտեսագետ
1998-1999 թթ. – ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական բյուջեի եկամուտների քաղաքականության գլխավոր վարչության պետական տուրքերի և ոչ հարկային եկամուտների քաղաքականության բաժնի պետ
1999-2000 թթ. – ՀՀ ֆինանսների նախարարության պետական տուրքերի և ոչ հարկային եկամուտների քաղաքականության վարչության պետ
2000-2002 թթ. – ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական եկամուտների քաղաքականության գլխավոր վարչության պետական տուրքերի և ոչ հարկային եկամուտների քաղաքականության վարչության պետ
2002-2008 թթ. – ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ
2008-2014 թ. – ՀՀ ֆինանսների նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ
2014 թ. փետրվարի 5-ից՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Այլ տվյալներ
Ծառայել է ՀՀ զինված ուժերում: Տիրապետում է ռուսերենի, անգլերենի: Վերապատրաստվել է Ուզբեկստանում՝ «Տնտեսական միջավայրի կարգավորման մեթոդները», ՌԴ-ում (Մոսկվա)` «Տնտեսական և էկոլոգիական քաղաքականության գնահատման մեթոդները», Շվեդիայում (Գավլե)` «Հողերի և հարկման գնահատում», Գերմանիայում (Բեռլին)` «Մակրոտնտեսական կանխատեսում և բյուջետային պլանավորում», Ավստրիայում (Վիեննա)` «Մակրոտնտեսական վերլուծություն և քաղաքականություն», Ճապոնիայում՝ «Տնտեսական զարգացման քաղաքականություն: Կայուն աճի ռազմավարություններ», Վիեննայի Միացյալ ինստիտուտում՝ «Մակրոտնտեսական կառավարումը և ֆինանսական հատվածի հիմնահարցերը ճգնաժամերի ընթացքում», Երևանում՝ «Նախագծերի կառավարումը ձեռնարկությունում», Արժույթի միջազգային հիմնադրամում՝ «Ֆինանսական կայունությանը միտված տնտեսական քաղաքականություն» (Սեուլ), «Մակրոտնտեսական ախտորոշում» (Վաշինգտոն), «Միջնաժամկետ բյուջետային շրջանակներ, հարկաբյուջետային ազդակներ և քննարկումների տարբերակներ հարկաբյուջետային կայունությունն ապահովելու համար» (Վիեննա) թեմաներով:
Կուսակցական պատկանելությունը
Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ