Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացանք, որ գումարների վճարման ուշացումը կապված է այն բանի հետ, որ կառավարության հունվարի 30-ի նիստում է հաստատվել «2014 թվականի ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի, հրատապ օգնության, մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի, մինչեւ 2014 թվականի հունվարի 1-ը ծնված երեխայի ծննդյան միանվագ նպաստների չափերը սահմանելու եւ մինչեւ 2014 թվականի հունվարի 1-ը ծնված երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման եւ վճարման կարգը հաստատելու մասին» որոշումը, եւ հավելեցին, որ մինչեւ շաբաթվա վերջ հունվար ամսվա ընտանեկան նպաստի գումարները կվճարվեն։
Նելլի ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում