Երեկ երեկոյան վերականգնվել է Վանաձոր քաղաքի արևելյան հատվածի գազամատակարարումը, որը դադարեցվել էր փետրվարի 3-ին ստորգետնյա գազատարի վրա տեղի ունեցած վթարի հետևանքով:
Լոռու գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի վթարավերականգնողական ծառայությունների, ինչպես նաև «ՀայՌուսգազարդ» -ի կողմից ներգրավված լրացուցիչ ռեսուրսների միջոցով ձեռնարկվել են միջոցառումներ վթարված հատվածը լոկալացնելու համար: Միաժամանակ տվյալ հատվածում վերգետնյա տարբերակով կառուցվել է նոր 250 մետր երկարությամբ ժամանակավոր այլընտրանքային գազատար՝ գազամատակարարումը վերականգնելու նպատակով :
Անվտանգության նորմերն ապահովելու ուղղությամբ տարվել են համալիր աշխատանքներ: Գազաթողարկումն իրականացվել է անհատական ծանուցումների և զանգվածային իրազեկման միջոցով:
«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԲԸ