Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արթուր Սարգսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնից։ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Արթուր Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ։
Արթուր Սարգսյան
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
20 մարտի 1979 թ., ք. Սևան
Կարդացեք նաև
Կրթություն
1995-1999 թթ. – Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
2001-2003 թթ. – Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրա:
Աշխատանքային գործունեություն
2002-2005 թթ. – ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության փորձագետ, ապա` առաջին կարգի, այնուհետև` առաջատար մասնագետ
2005-2007 թթ.- ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության առաջատար, ապա` գլխավոր մասնագետ,
2008 – 2014 թթ. – ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ
2014 թ. փետրվարի 5-ից՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ
Այլ տվյալներ
Ծառայել է ՀՀ զինված ուժերում: Մասնակցել է ոչ կառավարական կազմակերպությունների կողմից կազմակերպված դասընթացների, սեմինարների, ստացել է սերտիֆիկատներ: Պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:
Կուսակցական պատկանելությունը
Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու դուստր:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ