Այսօր տեղի ունեցած ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ ՀՀԿ-ն ամենահրապարակային, ամենաբաց քաղաքական ուժն է:
Խոսելով գազային պայմանագրի մասին` Էդուարդ Շարմազանովն ասաց, որ այն հնարավորություն է տվել մինչեւ 2018 թվականը կանխատեսելի դարձնել գազի գինը` «Եթե ցանկությունների ոլորտից ենք խոսում, ապա մեր ցանկությունն է, ոչ թէ 189 դոլար ստանալ, այլ 80 դոլար, 8 դոլար կամ` անվճար, իսկ այլընտրանքն այս պահին կարող էր լինել 400-600 դոլարը ու Հայաստանը, դժբախտաբար, չունի գազի, կամ նավթի պաշարներ»:
Ինչ վերաբերում է գազային պայմանագրի դետալներին, ապա Էդուարդ Շարմազանովի խոսքով`իշխող քաղաքական ուժը, կառավարությունը շահագրգռված են, որ լինեն բաց, հրապարակային քննարկումներ, եւ ըստ նրա` «Այստեղ կրիմինալ չկա: Ժամանակը գա, ամեն ինչ էլ կիմանաք»:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
Ասում է, որ միայն մեր անձնական շահի խնդիրը չի լուծվում,երկրորդ տեղում էլ երկրի պաշտպանության խնդիրն է, որ ևս ծախսատար է:Դե կթվելն էլ ստրկացվելու գլոբալ երաշխիք:Կգցվենք, կասենք հայի բախտ էր, չգցվենք, կասենք հանուն երկրի ստրկացանք…Չէ, իրականում վերանում եք դավաճան դավադիրների համակարգի արդյունքում:Պարզապես թաղման ծախսերն են հեռացվում և թողնվում ստրուկի վրա: