2001-2006թթ. որպես ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ պաշտոնավարած Սամվել Հովհաննիսյանի գործով այսօրվա նիստում վերջինս բարձրաձայնեց «կեղծիքների շարան»-ի մասին: Ըստ Սամվել Հովհաննիսյանի ու նրա պաշտպան Ինեսսա Պետրոսյանի՝ քննիչն արձանագրություն է կազմել փաստաթղթերի ուսումնասիրության մասին, թեև, խոսքն իրականում փաստաթղթերի զննության մասին է եղել: Արձանագրության կազմմանը ընթերականեր չեն մասնակցել՝ չնայած որ պարտադիր պետք է մասնակցեին և պետք է նշվեին նրանց տվյալները:
Պաշտպանական կողմի մոտ կասկած է հարուցում նաև ՌԴ-ից ուղարկված հեռախոսահամարների վերծանումների սկավառակի ծրարի կնիքը՝ չնայած այն հանգամանքին, որ ծրարը բացվել և հետազոտվել է քննչական մարմնի կողմից, «հետո էլ իբրև նույն ՌԴ-ի քննչական մարմնի կնիքով ուղարկվել է դատարան»: Մեղադրող Արամ Ամիրզադյանն արձագանքեց այս դիտարկմանը՝ հայտարարելով, որ դրան իր ճառում կանդրադառնա: Ըստ պաշտպանական կողմի՝ Ռուսաստանի դատարանի որոշման հիման վրա ուղարկված սկավառակում վերծանումների ժամանակահատվածն ուղղակիորեն հակասում է այդ որոշման մեջ նշված ժամանակահատվածին:
Ըստ մեղադրողի՝ դա վրիպակ է: Ըստ մեղադրական եզրակացության՝ գտնվելով դժվար ֆինանսական վիճակում և իմանալով, որ վրեժխնդրության շարժառիթով դրդված կա անձ, ով մտադիր է պատվիրել եղբորը սպանության համար Գորիս քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ Ջամալ Սլոյանի սպանությունը` Սամվել Հովհաննիսյանը համաձայնել է գտնել սպանության կատարողին և միջնորդ հանդիսանալ վերջինիս ու պատվիրատուի միջև։ Ըստ ԱԱԾ-ի՝ սպանության պատվիրատուն` նպատակին հասնելու համար, պատրաստակամ է եղել տրամադրել 30.000 ԱՍՆ դոլար։ Ըստ մեղադրանքի՝ Ս.Հովհաննիսյանը նախկինում երկու անգամ դատապարտվածի միջոցով գտել է «Դատապարտյալների հիվանդանոցում» գտնվող մեկ այլ դատապարտյալի, ով սակարկումների արդյունքում համաձայնել է 7.500 ԱՄՆ դոլարի չափով վարձատրության դիմաց կատարել սպանությունը։
Կարդացեք նաև
Մանրամասները կարող եք կարդալ՝ pastinfo.am-ի կայքում