Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանովը հորդորեց. «Սթրեսից դուրս գալու համար սառը ջուր խմեք»

Փետրվար 05,2014 23:56

Ավարտվեց ՀՀԿ գործադիր մարմնի երկարատեւ նիստը: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ նիստի ընթացքում քննարկվել են մի շարք ներկուսակցական, քաղաքական հարցեր, իսկ հիմնական քննարկումը ծավալվել է կուսակցության ապագա համագումարի վերաբերյալ, ինչն էլ որակելով իբրեւ քաղաքական հայտարարություն Էդուարդ Շարմազանովը ասաց, որ կուսակցության  հերթական, 15-րդ համագումարը տեղի կունենա մայիս ամսին:

Պատասխանելով կառավարության հրաժարականի վերաբերյալ հարցին Էդուարդ Շարմազանովն ասաց. «Ցանկացած ժողովրդավարական երկրում կառավարությունները ձեւավորվում են ընտրությունների ժամանակ ու ՀՀ-ում էլ վերջին շրջանում տեղի է ունեցել երկու համապետական ընտրություն եւ, որի արդյունքում երկու անգամ էլ հաջողության է հասել իշխող քաղաքական ուժը եւ նրա առաջնորդ Սերժ Սարգսյանը: Ուստի սահմանադրությամբ օժտված լիազորություններով հենց քաղաքական մեծամասնությունը ներկայացրել է կառավարության կազմը: Մենք կառավարության հրաժարականի հարց չենք քննարկում, օրակարգում նման բան չկա, իսկ այն քաղաքական ուժերը, որոնք շատ են ցանկանում տեսնել կառավարության հրաժարականը, ես կարող եմ նրանց բարեկամական մաղթանք հղել, կարող են սթրեսից դուրս գալու համար մի բաժակ սառը ջուր խմել»:

 

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728